ՎԻԴԵՈ. Դվին հյուրանոցում հնչած կրակոցների առեղծվածը. ում են պահում ուրավապահները

Ապրիլի 10-ին տեղեկություններ էին ստացվել, որ նույն օրը՝ ժամը 22։00-ի սահմաններում, դեռևս անհայտ տեսակի զենքից կրակել և վնասել են Պարոնյան փողոցի 40 հասցեում գտնվող «Դվին» հյուրանոցային համալիրին պատկանող «Ֆյուչր Թասեր» մասնաշենքի 10-րդ հարկի 2 ֆասադային պատուհանները:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, սակայն ինչպես արդեն նշեցինք, ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքով որեւէ նորություն չկա, չկա ո՛չ մեղադրյալ, ո՛չ կասկածյալ:

Ո՞վ կամ ինչո՞ւ կրակոցներ արձակեց «Դվին» հյուրանոցային համալիրին պատկանող «Ֆյուչր Թասեր» մասնաշենքի 10-րդ հարկի 2 ֆասադային պատուհանների ուղությամբ։ Այս հարցերի պատասխանը ստանալու համար ArmLur.am-ը փորձեց մուտք գործել հյուրանոցային համալիր՝ հասկանալու՝ արդյոք հյուրանոցային համալիրի տեսախցիկները չեն արձանագրել՝ ով կամ ովքեր կրակեցին, արդյոք անվտանգության աշխատակիցները չեն ստուգել, թե ովքեր են հյուրանոցային համալիր մուտք գործել, արդյոք կրակոցը շենքի ներսում է եղել, թե՝ ոչ, ով կամ ովքեր են եղել այդ օրը երեկոյան հյուրանոցային համալիրիում, ով է եղել ենթադրյալ հանցագործների թիրախում։

Նկատենք, որ անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին ներս մուտք գործել եւ դեպքի մասին կցկտուր կարծիքներ հայտնեցին։

Փաստ է մեկ բան՝ աղմկահարույց կրակոցներից անցել է 8 օր, մինչ օրս հայտնի չէ՝ ինչու են կրակել, արդյոք վարձու մարդասպան է գործել, թե ոչ, կամ միգուցե կրակոցները պատահականություն են կամ կոնկրետ անձի էին ուղղված: Չի բացառվում, որ միգուցե կրակողը հեղինակություն է, որ իրավապահները դեպքին ընթացք չեն տալիս կոնկրետ անձանց փրկելու համար։ ArmLur.am-ի հետաքննությունը կշարունակվի:

Ավելի վաղ shamshyan.com-ը հայտնել էր, որ, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

 

Latest

ՎԻԴԵՈ. Պռոշյանում, քիչ առաջ, վթար է տեղի ունեցել. մանրամասներ
«Հայկական ավիաուղիների» երկու օդանավերը տեղափոխվել են Թուրքիա ու գրանցվել Թուրքիայի ավիաընկերության շարժակազմում
ՎԻԴԵՈ. Բնակելի շենք է այրվում. ինչ է կատարվել
ՎԻԴԵՈ. Գրկախառնություն ու կիրք. ինչ շոկային տեսանյութ է հրապարակել Անի Երանյանը Մովսես Երեմյանի հետ
«20 տարի է` հասկանալի պատճառներով չեմ մասնակցել երդմնակալության արարողությանը». Աջապահյան
ՎԻԴԵՈ. «Ժուչոկներով, բանով մեզ նայում են. տղաներ բարև ձեզ». Վարդան Ղուկասյանը բարևեց ժուչոկներով նայողներին
Առաջ «մայկա-տրուսիկներին» էր հետևում, հիմա թող գա կարճ «յուբկեքին» հետևի. Մխիթարյանը` Վահագն Ալեքսանյանին
ՖՈՏՈՆԵՐ. Ավտովթարի հետևանքով 6 հոգի հիվանդանոցում են. 4 հոգին` երեխաներ են
ՎԻԴԵՈ. Դվին հյուրանոցում հնչած կրակոցների առեղծվածը. ում են պահում ուրավապահները