
Երևանի Նաիրի Զարյան 17Ա հասցեում գտնվող Արցախի ներկայացուցչության դիմաց թեժ իրավիճակ է։ Բողոքի ակցիայի կազմակերպիչը՝ ակտիվիստ Արթուր Օսիպովը, ակցիայի մասնակիցներին հորդորեց որևէ լրատվամիջոցի հետ չզրուցել և նրանց մեղադրեց իրավիճակը սրելու մեջ։ Իրավիճակին խառնվեցին նաև ոստիկանները և հորդորեցին արցախցիներին չպատասխանել լրագրողների հարցերին, եթե չեն ուզում, բայց չխանգարեն նաև նրանց մասնագիտական աշխատանքին։
Հիշեցնենք, որ օրերս մոտ երկու տասնայակ արցախցիներ հավաքվել էին Արցախի ներկայացուցչության դիմաց՝ նախագահ Սամվել Շահրամանյանից պահանջելով վերադարձնել արցախցիներից թալանված գումարներն ու տրամադրել Արցախից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին՝ կենցաղային խնդիրները լուծելու համար։ Նրանք պահանջել են կամ վերադարձնել թալանված գումարը, կամ, եթե ի զորու չէ այդ անելու, հրաժարական ներկայացնի։