Քույրը հրացանով կրակել է եղբոր վրա․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Օրեր առաջ,  արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Տիր» հրացանով պատահաբար կրակելու հետևանքով ստացած «Փորի թեթև վնասվածք» ախտորոշմամբ «Մաստեր Մեդ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները՝ ավագ ոստիկան Ամիրյանի գլխավորությամբ, պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Տիգրան Ս․-ն է։

Ոստիկանները պարզել են նաև, որ ապրիլի 13-ին` ժամը 20։00-ի սահմաններում, Տիգրան Ս․-ի քույրը` Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Լիլիթ Ս․-ն, Էջմիածին քաղաքի Ավետիսյան փողոցի տներից մեկում պատահաբար «Տիր» օդաճնշիչ հրացանով կրակելու հետևանքով եղբոր որովայնի շրջանում պատճառել է մարմնական վնասվածք:

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:

Latest

ՎԻԴԵՈ. Պռոշյանում, քիչ առաջ, վթար է տեղի ունեցել. մանրամասներ
«Հայկական ավիաուղիների» երկու օդանավերը տեղափոխվել են Թուրքիա ու գրանցվել Թուրքիայի ավիաընկերության շարժակազմում
ՎԻԴԵՈ. Բնակելի շենք է այրվում. ինչ է կատարվել
ՎԻԴԵՈ. Գրկախառնություն ու կիրք. ինչ շոկային տեսանյութ է հրապարակել Անի Երանյանը Մովսես Երեմյանի հետ
«20 տարի է` հասկանալի պատճառներով չեմ մասնակցել երդմնակալության արարողությանը». Աջապահյան
ՎԻԴԵՈ. «Ժուչոկներով, բանով մեզ նայում են. տղաներ բարև ձեզ». Վարդան Ղուկասյանը բարևեց ժուչոկներով նայողներին
Առաջ «մայկա-տրուսիկներին» էր հետևում, հիմա թող գա կարճ «յուբկեքին» հետևի. Մխիթարյանը` Վահագն Ալեքսանյանին
ՖՈՏՈՆԵՐ. Ավտովթարի հետևանքով 6 հոգի հիվանդանոցում են. 4 հոգին` երեխաներ են
ՎԻԴԵՈ. Դվին հյուրանոցում հնչած կրակոցների առեղծվածը. ում են պահում ուրավապահները