ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Մեքենան վերածվել է մոխրակույտի. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Քիչ առաջ, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց փողոցի թիվ 87/2 հասցեի մոտ ավտոմեքենա է այրվում։

Մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը՝ 62-ամյա Հրայր Ս.-ն, և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Վարորդ Հրայր Ս.-ն տեղում բուժօգնություն է ստացել շտապօգնության բժիշկների կողմից, ապա տեղափոխվել  է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

Latest

ՎԻԴԵՈ. Գրկախառնություն ու կիրք. ինչ շոկային տեսանյութ է հրապարակել Անի Երանյանը Մովսես Երեմյանի հետ
«20 տարի է` հասկանալի պատճառներով չեմ մասնակցել երդմնակալության արարողությանը». Աջապահյան
ՎԻԴԵՈ. «Ժուչոկներով, բանով մեզ նայում են. տղաներ բարև ձեզ». Վարդան Ղուկասյանը բարևեց ժուչոկներով նայողներին
Առաջ «մայկա-տրուսիկներին» էր հետևում, հիմա թող գա կարճ «յուբկեքին» հետևի. Մխիթարյանը` Վահագն Ալեքսանյանին
ՖՈՏՈՆԵՐ. Ավտովթարի հետևանքով 6 հոգի հիվանդանոցում են. 4 հոգին` երեխաներ են
ՎԻԴԵՈ. Դվին հյուրանոցում հնչած կրակոցների առեղծվածը. ում են պահում ուրավապահները
Արքեպիսկոպոս Աջապահյանն օրհնեց Վարդան Ղուկասյանի երդմնակալության մեկնարկը
ՖՈՏՈ. Դուբայի Բուրջ Խալիֆա շոու ծրագիրը փակվել է. ինչու է շեյխը որոշել փակել երգող շատրվանները
Փողոցում կնոջ դի են գտել. սպանություն թե՞ հանկարծամահություն է եղել