«BMW X6»-ը հարվածել է 4 մեքենայի․ վարորդը եղել է խմած

Ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 43-ամյա Էմիլ Մ.-ն իր վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենայով Սայաթ-Նովա պողոտա-Տերյան փողոցի խաչմերուկում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota» մակնիշի ռուսական համարանիշերով ավտոմեքենային, ապա առաջ ընթացել, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենային:

«Nissan»-ն էլ առաջ ընթանալով բախվել է թույլատրելի հատվածում կայանված «Honda»-ին, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է թույլատրելի հատվածում կայանված «Mitsubishi»-ին: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսյանյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ռոման Ալոյանն ու կրտսեր պարեկ Համլետ Սարգսյանը:  Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Վթարից հետո «BMW»-ի վարորդը հեռացել է դեպքի վայրից, սակայն որոշ ժամանակ անց վերադարձել է, ու ասում էր, որ ինքնազգացողությունն է վատացել, ու նա տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ գտնվում է ոչ սթափ (խմած) վիճակում: Նա պարեկներին հայտնում էր, որ վթարի պատճառը եղել է իր ավտոմեքենայի առաջ շուն կամ կատու հայտնվելը:

Latest

ՎԻԴԵՈ. Գրկախառնություն ու կիրք. ինչ շոկային տեսանյութ է հրապարակել Անի Երանյանը Մովսես Երեմյանի հետ
«20 տարի է` հասկանալի պատճառներով չեմ մասնակցել երդմնակալության արարողությանը». Աջապահյան
ՎԻԴԵՈ. «Ժուչոկներով, բանով մեզ նայում են. տղաներ բարև ձեզ». Վարդան Ղուկասյանը բարևեց ժուչոկներով նայողներին
Առաջ «մայկա-տրուսիկներին» էր հետևում, հիմա թող գա կարճ «յուբկեքին» հետևի. Մխիթարյանը` Վահագն Ալեքսանյանին
ՖՈՏՈՆԵՐ. Ավտովթարի հետևանքով 6 հոգի հիվանդանոցում են. 4 հոգին` երեխաներ են
ՎԻԴԵՈ. Դվին հյուրանոցում հնչած կրակոցների առեղծվածը. ում են պահում ուրավապահները
Արքեպիսկոպոս Աջապահյանն օրհնեց Վարդան Ղուկասյանի երդմնակալության մեկնարկը
ՖՈՏՈ. Դուբայի Բուրջ Խալիֆա շոու ծրագիրը փակվել է. ինչու է շեյխը որոշել փակել երգող շատրվանները
Փողոցում կնոջ դի են գտել. սպանություն թե՞ հանկարծամահություն է եղել