«Ես ոնց կարող եմ իր հետ զրուցել. մարդ ռինգ, որ դուրս է գալիս, պետք է հավասար քաշայինի հետ լինի». Շուշան Պետրոսյանը` Սոնա Շահգելդյանի մասին

Համացանցում լուրեր են տարածվել, որ երգչուհի Սոնա Շահգելդյանն իր վերջին հարցազրույցում անդրադարձել էր Շուշան Պետրոսյանի ու Ավետ Բարսեղյանի հետ տեղի ունեցած վերջին սկանդալներին` իր խոսքում միաժամանակ ընդգծելով, որ ոչ մի վատ բան չի տեսնում, որ երգում է ներկայիս իշխանությունների կազմակերպած միջոցառումներում՝ ասելով, որ ինքը միշտ էլ եղել է Բանակի կողքին.

«Ես շատ լավ եմ վերաբերվում, որովհետև շատ աստվածավախ մարդ եմ, ես չգիտեմ, թե ինչով է պայմանավորված, թե իրենց ինչ եմ արել, երևի խանգարում եմ շատ հարցերում, և´ որպես լավագույն երգչուհի, և´ մարդ, որովհետև PR-ի կարիք ունեն, ինձ են հիշում, ես ավելի եմ բարձրանում, ինձ չեն կարող պախարակել, ես պարապ մարդ չեմ, ինչ-որ մեկից նստեմ, խոսեմ, երևի պատվեր է եղել, որ էդպես խոսեն, չգիտեմ ինչով է պայմանավորված այդ չարությունը, ամենակարևորը սխալը հասկացել են, զանգել են ինձնից ներողություն են խնդրել»,- նշել էր Սոնան։

Թեման՝ Tert.am Life-ը պարզաբանել է երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ, ում խոսքով՝ այդ գրառումները ճշմարտության հետ որևէ աղերս չունեն:

Երգչուհին նշեց, որ վերջին անգամ Սոնա Շահգելդյանի հետ խոսել է 2018 թվականից առաջ:
«Ես իր համարն անգամ չունեմ»,- ասաց Շուշան Պետրոսյանն ու հավելեց, որ նա իր սիրելի երգչուհիների ցանկում է եղել:

«Ես շոու բիզնեսում միակ մարդն եմ եղել, որ հրապարակավ իրեն պաշտպանել եմ, երբ ծաղրում էին իր ռուսերենի «փայլուն» իմացության համար: Ես փաստացի ասացի, որ այս աղջիկը հաղթանակ է բերել ձեզ և փոխանակ հաղթանակով ուրախանաք, ինչի ետևից եք ընկել:
Ինքը կարող էր այդ ժամանակ չհասկանալ, որ պետք չէ ռուսերեն խոսել, բայց օպերատորն ու լրագրողը, որ իրեն ուղեկցում էին, ոչ միայն արել են այդ հարցազրույցը, այլև՝ տարածել են:

Այսինքն՝ իրար վրա ուրախանալու, կներեք բառիս համար՝ «տժժալու» մոլուցքը այս ժողովրդից դուրս չի գալիս:

Հետո 2018 թվին, երբ տեսա նա ինչ արեց, այլևս չեմ խոսում իր մասին:
Ու, երբ տեսա իր հարցազրույցը, ուղղակի ծիծաղ առաջացրեց:

Նախկին հաղթանակած բանակով երկու պատերազմ հաղթած ժամանակաշրջանը համեմատել այսօրվա՝ մի ամբողջ սերունդ կոտորած իշխանավորների գործունեության հետ, ուղղակի ծիծաղելի է և ողբերգական:

Երբ մարդը կույր է լինում և խուլ, չի տեսնում, թե ինչպես հազարամյակների մեջ առաջին անգամ Արցախն առանց հայի է, և այդ ամենի մասին մոռանալ ու կուրորեն, չարացած այդպես հիմար տեքստեր ասելն ուղղակի անհեթեթություն է:
Չգիտեմ ինչ պատասխանեմ, ես ինչպե՞ս կարող եմ իր հետ երկխոսության մեջ մտնել, մարդ ռինգ, որ դուրս է գալիս, պետք է հավասար քաշայինի հետ լինի։ Հասկանո՞ւմ եք, ես ո՞նց իր հետ զրուցեմ»,- ամփոփեց Շուշան Պետրոսյանը:

Latest

ՖՈՏՈՆԵՐ. Նոր լուսանկարներ Բաքվի դատարանից. ինչ տեսք ունեն հայ գերիները
ՎԻԴԵՈ․ Կադրեր, թե ինչպես են փոխանակում բանտարկյալներին․ ինչ վիճակում են գտնվում նրանք
ՎԻԴԵՈ․ Մովսես Երեմյանը բաժանվելուց հետո սիրելի ունի՞․ դերասանի հրապարակումը
ՎԻԴԵՈ․ Ահասարսուռ կադրեր․ոստիկանների կողմից սպանված տղայի մարմինը ցուցադրում են հրապարակում
ՖՈՏՈ․ ՎԻԴԵՈ․ Արտակարգ դեպք Հալաբյան փողոցում
ՎԻԴԵՈ․ Կավատ տատիկին ձերբակալել են կանանց մարմնավաճառության դրդելու համար․ հանցավոր խումբ է գործել
Ահազանգ․ Երեւանի մեծ մասը հոսանքազրկված է
ՎԻԴԵՈ․ Կոտայքի մարզպետը ոստիկանների ուղեկցությամբ եկավ Քասախ․ինչ է սպասվում
«Հայաստանն արգելափակում է մեր մուտքը դեպի Նախիջևան, մենք չենք կարող նստել և սպասել»․ ինչ է մտադիր անել Ալիեւը