Հիվանդանոցներում ցավազրկողներ չեն մնացել․ նախարարությունը զգուշացրել է

Գազայի հատվածի հիվանդանոցներում ցավազրկող դեղամիջոցներ չեն մնացել, հայտնել է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը։

Նրա տվյալներով՝ պաղեստինյան անկլավի հիվանդանոցների բժիշկները չեն կարող մարդկանց պատշաճ բուժօգնություն ցուցաբերել եւ բուժել վիրավորներին, քանի որ չունեն ցավազրկող դեղամիջոցներ։

Ավելի վաղ Գազայի հատվածում Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել էր դեղերի և արյան լուրջ պակասի մասին՝ նշելով, որ պակասը պայմանավորված է Իսրայելի կողմից Գազա մարդասիրական օգնություն մատակարարելու արգելքով։

Հունվարի կեսերին Իսրայելը և պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումը պայմանավորվել են հրադադարի մասին, որն ուժի մեջ է մտել հունվարի 19-ին։ Այս համաձայնագրի առաջին փուլն ավարտվել է մարտի 1-ին, և հենց հաջորդ օրը Իսրայելն արգելափակել է Գազա մարդասիրական օգնության մատակարարումը և փակել բոլոր անցակետերը՝ ՀԱՄԱՍ-ի կողմից անկլավում հրադադարի շուրջ բանակցությունները շարունակելու ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի պլանը չընդունելու պատճառով։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է մարտական գործողությունները Գազայի հատվածում։

Latest

ՎԻԴԵՈ. Տղամարդը մահճակալ է վարում
ՎԻԴԵՈ. Դասարանում ուսուցիչը նվագել է Ռուսաստանի հիմնն ու սկսել երգել
Անսարք ինքնաթիռը վայրէջք է կատարել հենց մայրուղու վրա. ինչ է կատարվել
ՎԻԴԵՈ. «Արթմեդ» բկ-ից փախուստի դիմած ու ինքնաձիգով Շենգավիթում «Շենգավիթցի Կյաժ Աշոտ»-ին սպանած «Կոկո»-ին, Վրաստանում, բռնել են
«Իմ ամեն օրը սկսվում էր տագնապով` «այսօր նա չար կլինի, թե բարի, կվիրավորի, կհարվածի, թե կրկին սպառնալու է, որ կզրկի երեխայից». Անդրեի կնոջ սկանդալային գրառումը
Ջերմուկում կրակոցներ են եղել. զինվորականները հրաման են ստացել չբացակայել դիրքերից
Առգրավվել է 2 տոննա կոկաին՝ քողարկված որպես Dior-ի արտադրանք
Շիրակի մարզպետին կհեռացնե՞ն. պատճառը Գյումրու ընտրությունների ձախողումն է
ՖՈՏՈՆԵՐ. Ինչպիսինն են բարձրաստիճան պաշտոնյաները արհեստական բանականության աչքերով