Հայտնաբերել է 44-օրյայի ժամանակ գողացված և ՀՀ տեղափոխված Արցախի ՊԲ-ի հաշվեկշռին կցված «Ուրալ»-ը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 21-ին գողության դեպք է բացահայտվել Արմավիրի մարզում։ Տեղեկություններ են ստացվել, որ Երևանի բնակիչ 57-ամյա Աթանես Հ․-ն 2020թ. 44-օրյա պատերազմից հետո Արցախի պաշտպանության բանակի հաշվեցուցակում ընդգրկված «Ուրալ» տրանսպորտային միջոցը հափշտակել և ընտանիքի հետ ՀՀ տեղափոխվելու ժամանակ իր հետ բերել և ապօրինի պահում է Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի փողոցների ցանկապատ տարածքում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստացված տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները մեկնել են նշված վայր, որտեղ Աթանես Հ․-ն հայտնել է, որ 44-օրյա պատերազմից հետո 2023 թ․ ԼՂ պաշտպանության բանակի հաշվեկշռին կցված «Ուրալ»-ը բերել է Հայաստան:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հայտնաբերվել և հանձնվել է պահպանության՝ ՀՀ Պաշտպանության նախարարությանը։

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Latest

Փետրվարի 1-ից տրանսպորտում հսկիչներ կլինեն
Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել հարազատների հետ
ՌԴ-ում քրեական հետապնդում է հարուցվել բլոգեր Արսեն Մարկարյանի նկատմամբ
Հայաստանցինրին ԱՄՆ-ն նախատեսում է արտաքսել. ցուցակ են հրապարակել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չկա որևէ օրենք, որով հնարավոր լինի արդարացնել հայերի բանտարկությունն ու նվաստացումը Բաքվում. Հայկ Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում
Դավիթաշենի կամրջի վրա «BMW»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է. նրան չի հաջողվել փրկել
«Ոնց եմ զզվում քեզանից»․ օգտատերը՝ Փաշինյանին
«Ռիժուլյա» անունով տրանսգենդեր տիկտոկերը «Վայբ» սրճարանում հնչեցրել է հայհոյանքներ, ինչից հետո 6-7 երիտասարդներ ծեծի են ենթարկել նրան
Լոռու մարզում կինը դանակահարել է իր ամուսնուն ծեծի ենթարկած տղամարդուն