Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը

Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել նամակագրության, հեռախոսային խոսակացությունների գաղտնիությունը ապօրինի խախտվելու վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Աղազարյանի փաստաբանը Հակոբ Ճարոյանը:

Փաստաբանը նշում է, որ քննիչը մերժել է վարույթ հարուցել՝ պատճառաբանելով, որ դրա համար հիմքեր չկան:

Ճարոյանը ասաց, որ բողոքարկելու է այս որոշումը Վերաքննիչ դատարանում. «Աբսուրդ է, պարտավոր էին հարուցել: Իրենք գրում են, որ հիմքեր չկան, բայց ամբողջ մամուլը խոսում է, որ նախաքննական գաղտնիքը տարածված է, անձի մասին ամեն մի ՔՊ-ական խոսում է»:

Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանի հեռախոսը քննչական կոմիտեի կողմից առգրավելուց հետո նրանում առկա անձնական նամակագրությունը հայտնվել էր ՔՊ-ականների մոտ:

Latest

16-ամյա աղջիկը բռնության է ենթարկվել. նա մեծ քանակությամբ դեղորայք է խմել ու հոսպիտալացվել
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել անչափահասներին. նրանք հիվանդանոցում են
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
Դպրոցի տարածքում, 13-ամյա աշակերտը դանակահարել է 14-ամյա տղային. վիրավորը հոսպիտալացվել է
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանի ծննդյան 91-րդ տարեդարձն է
Թունավորումով բժշկական կենտրոն են տեղափոխվել 7 քաղաքացիներ, որոնցից 3-ը երեխաներ են
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպիսինն է երգչուհի Սոնա Ռուբենյանի տոնածառը