Հայտնաբերել են «Porsche»-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթար-վրաերթի վարորդին․ նա եղել է ոչ սթափ

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ծառայողները՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ադամյանի, ավագ քննիչ Տիրայր Կարապետյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության ծառայողների հետ, կատարելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են երեկ՝ դեկտեմբերի 13-ին, Երևան-Սևան ավտոճանապարհի Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ «Porsche Cayenne»-ով ողբերգական ավտովթար-վրաերթի կասկածյալ վարորդի ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այն վարել է Երևանի բնակիչ 27-ամյա Ռազմիկ Նաղաշյանը, ով ոստիկաններին կողմից ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղ քննիչ Տ․ Կարապետյանի որոշմամբ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի  ձերբակալվածների պահման վայր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով Ռ․ Նաղաշյանը ենթարկվել է սթափության փորձաքննության , եղել է ոչ սթափ։ Ոստիկաննությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Latest

հուլիսի 23-ից երթևեկության փոփոխություն՝ Սայաթ-Նովա պողոտայում
Մելիքգյուղում 25 և 20-ամյա եղբայրները գրտնակnվ uպանել են իրենց մորը. մանրամասները
Գների նոր ցանկ. 0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի
11-ամյա Եվայի «Տատիկ-պապիկ»-ի նկարը, որը դպրոցի տնօրենը հեռացրել էր տաղավարից, գնվել է 1800 դոլարով
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Սուրենյան
VIDEO. Ծառուկյանի ձեռնաշղթաները քիչ էր մնում ընկնեին ձեռքից
Ոչ ոք չի կարող ջնջել այն հետքը, որն արդեն պատմություն է․ Գագիկ Ծառուկյանի դստեր հուզիչ գրառումը
Թույլ չեն տալիս կերակրել Ծառուկյանի կապարակնքված տարածքում մնացած մյուս կենդանիներին. Տոնոյան
ՎԻԴԵՈ. «Սիրտս կտոր-կտոր ա լինում». 222Lava