«Արթկոսմեդ»-ի լիցենզիան կկասեցվի. նախարարությունը մինջորդություն է ստացել

Առողջապահության նախարարությունը տեսչական մարմնից ստացել է «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժական կենտրոնի լիցենզիայի կասեցման միջնորդություն։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Առաջիկայում կքննարկիվ այդ հարցն ու որոշում կունենանք»,- ասաց նա։

Ավանեսյանի խոսքով՝ քրեական գործն էլ կտա բժշկական սխալի մասով պատասխանը։

«Մենք ընդհանուր համակարգի տարբեր հատվածներով ունենք բացթողումներ։ Կոնկրետ գործով մենք շատ հետևողական ենք լինելու, եթե կա սխալ՝ խստությամբ պատժվեն»,- նշեց Ավանեսյանը։

Հիշեցնենք՝ «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում մի քանի պլաստիկ վիրահատության ենթարկված բուժառուն մահացել էր։

Վերջինս նշված բժշկական կենտրոնում պլաստիկ վիրահատության ենթարկվելուց հետո ունեցել է ինքնազգացողության կտրուկ վատացում, ինչի հետևանքով արձանագրվել էր սրտի կանգ:

Նշենք, որ սա միակ դեպքը չի եղել այդ կենտրոնում։

Latest

Երևանում 22 համարի ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է և վթարի ենթարկվել
«Սրիկա՛, գո՛ղ և ստախո՛ս. պատասխան ես տալու». Մհեր Արմենիան՝ Վրեժ Կիրակոսյանին։
Բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կարելի է ասել, որ մենք հիմա եղբայրներ ենք». թուրք լրագրողի և Փաշինյանի զրույցը
«Ես աչք էի փակում ամեն ինչի վրա՝ հանուն երեխաների». Քիմ Քարդաշյան
Prada-ի մեկդարյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere»-ը
Կլիմայական փոփոխություններն արագանում են․ գրանցվել են ռեկորդային ցուցանիշներ
Կոնգոյում էբոլա վիրուսը բռնկումից վեց ամիս անց շարունակում է վերահսկողությունից դուրս մնալ
Էջմիածին-Երևան միկրոավտոբուսների վերջնակետը կլինի «Կիլիկիա» ավտոկայանը