Կիրանցի բնակիչներն իրենց երեխաներին թույլ չեն տալիս նորակառույց դպրոցի խաղահրապարակում խաղալ

Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչները երեխաներին թույլ չեն տալիս հայ–ադրբեջանական սահմանից 50 մետր հեռավորության վրա գտնվող նորակառույց դպրոցի բակի խաղահրապարակում խաղալ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, NEWS.am–ի հետ զրույցում պատմեց Աճարկուտի բնակիչ Կարեն Ղազարյանը՝ նշելով, որ բնակիչների զգուշավորության պատճառը վերջին շրջանում հակառակորդի տարածքում նկատվող կուտակումներն են։

«Մոտ տասը օր առաջ պատի մոտ թշնամու զորքերի կուտակումներ էին նկատվում, դեպի Աճարկուտ տանող ճանապարհից անգամ լսվում էին նրանց ձայները։ Սահմանազատման հետևանքով Ադրբեջանին անցած կամրջի վրա էլ ինչ–որ աշխատանքներ էին իրականացնում, տեխնիկա էր աշխատում»,–պատմեց Աճարկուտի բնակիչը։

Նրա խոսքով, հենց դա է եղել պատճառը, որ Կիրանցի բնակիչներն ավելի զգուշավոր են դարձել, և երեխաներին զգուշացնում են՝ հեռու մնալ պատից ընդամենը 30 մետր հեռավորության վրա գտնվող խաղադաշտից։

«Պաշտոնյաները խոստացել էին, որ նորակառույց դպրոցն անվտանգ է լինելու և խնդիրներ չեն առաջանալու, այդ պատճառով էլ առաջին մի քանի օրերի ընթացքում դպրոցի տնօրինությունը նման ցուցադրական ներկայացումներ էր կազմակերպում, երեխաներին տանում խաղահրապարակ, որպեսզի ցույց տան, իբր իսկապես անվտանգ է»,–ասաց Կարեն Ղազարյանը։

Latest

Կիրանցի բնակիչներն իրենց երեխաներին թույլ չեն տալիս նորակառույց դպրոցի խաղահրապարակում խաղալ
Դավթաշենում 45 բարդին կտրողին պատվիրատուն վճարել է 15 հազար դրամ
Նոր մանրամասներ՝ Արարատում կրակոցների դեպքից. կասկածյալը նախկին գյուղապետի ապօրինի որդին է
Երկրորդ և երրորդ նախագահները պետք է հեռանան. Բագրատ Սրբազանի անհաջողության պատճառն իրենք են. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
Վանաձորի շենքերից մեկում պայթյուն է եղել. մասամբ այրվել է ննջասենյակի և հյուրասենյակի գույքը և պատուհանը
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իվետա Մուկուչյանը պարային տեսանյութ է հրապարակել
ԵՊՀ ռեկտորը անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողի վերաբերյալ երեկ Հանրապետության հրապարակում հնչած տեղեկությանը
Երեխան ծնվել է ինքնաթիռում թռիչքի ժամանակ և մինչև կյանքը վերջը ստացել անվճար տոմս
ՖՈՏՈ․ «Մոսկվա» կինոթատրոնն այսուհետ կկոչվի «Կինոմոսկվա». վերաբացման հանդիսավոր արարողությունը, հայտնի հյուրերն ու «Ջոկեր»-ի փակ նախադիտումը