Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն՝ Երևանի կենտրոնում. կան վիրավորներ․ կասկածյալները հարազատ եղբայրներ են

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հյուսիսային պողոտայում Հին երևանցի 2 հասցեի մոտ վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել ու կան վիրավորներ:

Ոստիկաններն ու պարեկները նշված հասցեի մոտ հայտնաբերել են արնանման հետքեր, իսկ պարեկները՝ սննդի կետում՝ կահույքի տակ, հայտնաբերել են դանակ, որի վրա առկա են արնանման հետքեր:

Նշված վայրից օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը 2 հոգու տեղափոխել են հիվանդանոց:  Վիրավորներին մինչ բժիշկների ժամանումը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները:

Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախնական տեղեկություններով՝ վիճաբանության, ծեծկռտուքի ու դանակահարության պատճառը եղել է ավտոմեքենան կայանելու շուրջ ու կասկածյալների մեջ են  հարազատ եղբայրներ:

Latest

«Ռադիոլուր»-ում Բաքուն «փոխարինվել» է Ստեփանակերտով
Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն՝ Երևանի կենտրոնում. կան վիրավորներ․ կասկածյալները հարազատ եղբայրներ են
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Զաբել ջա՜ն։ Ջա՜ն»․ Սիրուշոն նոր տեսանյութ է հրապարակել դստեր հետ
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Honda»-ն ու BMW մոտոցիկլը. մոտոցիկլավարի և ուղևորի վիճակը ծայրահեղ ծանր է
Ահասարսուռ դեպք՝ Լոռու մարզում․ 5-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց․ տաք ջուրը լցրել է վրան
Մենք աշնանը ունենում ենք նաև փոքրիկ ամառ․ եղանակը կտաքանա՞․ պարզաբանում է
Ավտովթար՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ վարորդը հոսպիտալացվել է
ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրեր առաջ բնություն արձակված 10 եղջերուներից մեկը՝ Դիլիջանի անտառներում ազատ շրջելիս