Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Honda»-ն ու BMW մոտոցիկլը. մոտոցիկլավարի և ուղևորի վիճակը ծայրահեղ ծանր է

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտա և Գլինկա փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 21-ամյա Դավիթ Դավթյանի «Honda» մակնիշի ավտոմեքենան և 34-ամյա Ավետիս Տեր-Գրիգորյանի վարած «BMW» մակնիշի մոտոցիկլը, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ 19-ամյա Թ. Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել պարեկները:

Վիրավորներից Թ. Բ.-ն գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ նրան հայտնաբերել են վթարված մոտոցիկլից ու ավտոմեքենայից մի քանի մետր հեռավորության վրա:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան ու մոտոցիկլը տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Կայքի տեղեկություններով՝ «Honda»-ի վարորդ Դ. Դավթյանը Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տնօրենն է:

Latest

«Ռադիոլուր»-ում Բաքուն «փոխարինվել» է Ստեփանակերտով
Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն՝ Երևանի կենտրոնում. կան վիրավորներ․ կասկածյալները հարազատ եղբայրներ են
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Զաբել ջա՜ն։ Ջա՜ն»․ Սիրուշոն նոր տեսանյութ է հրապարակել դստեր հետ
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Honda»-ն ու BMW մոտոցիկլը. մոտոցիկլավարի և ուղևորի վիճակը ծայրահեղ ծանր է
Ահասարսուռ դեպք՝ Լոռու մարզում․ 5-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց․ տաք ջուրը լցրել է վրան
Մենք աշնանը ունենում ենք նաև փոքրիկ ամառ․ եղանակը կտաքանա՞․ պարզաբանում է
Ավտովթար՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ վարորդը հոսպիտալացվել է
ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրեր առաջ բնություն արձակված 10 եղջերուներից մեկը՝ Դիլիջանի անտառներում ազատ շրջելիս