Ահասարսուռ դեպք՝ Լոռու մարզում․ 5-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց․ տաք ջուրը լցրել է վրան

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Ստեփանավանի բաժին են զանգահարել «Ստեփանավան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ իրենց տանը տաք ջուրը վրան թափվելու հետևանքով «կրծքավանդակի ձախ կեսի առաջնային թերմիկ այրվածք 2-րդ, 3-րդ աստիճանի» ախտորոշմամբ ծնողի կողմից իրենց մոտ է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 5-ամյա Գ․ Դ․-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում երեխայի 27-ամյա մայրը ոստիկաններին հայտնել է, որ երեխան նշված վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 11։00-ի սահմաններում, իրենց տանը գազօջախի վրայից կաթսայով տաք ջուրը անզգուշությամբ իր վրա լցնելու հետևանքով:

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Զաբել ջա՜ն։ Ջա՜ն»․ Սիրուշոն նոր տեսանյութ է հրապարակել դստեր հետ
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Honda»-ն ու BMW մոտոցիկլը. մոտոցիկլավարի և ուղևորի վիճակը ծայրահեղ ծանր է
Ահասարսուռ դեպք՝ Լոռու մարզում․ 5-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց․ տաք ջուրը լցրել է վրան
Մենք աշնանը ունենում ենք նաև փոքրիկ ամառ․ եղանակը կտաքանա՞․ պարզաբանում է
Ավտովթար՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ վարորդը հոսպիտալացվել է
ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրեր առաջ բնություն արձակված 10 եղջերուներից մեկը՝ Դիլիջանի անտառներում ազատ շրջելիս
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Շատ սիրելի Ջեքի Սփիըրի հետ ջերմ հանդիպում ունեցանք այսօր». Աննա Հակոբյանի տեսանյութը
Բաղրամյան պողոտայում «BMW»-ն բախվել է ավտոբուսին, ապա՝ բազալտե եզրաքարին ու ծառին