Բաղրամյան պողոտայում «BMW»-ն բախվել է ավտոբուսին, ապա՝ բազալտե եզրաքարին ու ծառին

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ ՀՀ նախագահի նստավայրի հարևանությամբ, «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 13 երթուղին սպասարկող «Zhong Tong» ավտոբուսին, ապա բազալտե եզրաքարին ու ծառին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը: Ըստ տեղեկությունների՝ վթարը եղել է 3 հետիոտնի մեղքով, ովքեր չթույլատրելի հատվածով փորձել են անցնել ճանապարհը և մի քանի ավտոմեքենա, ինչպես նաև վթարված «BMW»-ն, խույս են տվել, սակայն «BMW»-ն բախվել է ծառին, իսկ հետիոտները հեռացել են դեպքի վայրից:

Latest

ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրեր առաջ բնություն արձակված 10 եղջերուներից մեկը՝ Դիլիջանի անտառներում ազատ շրջելիս
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Շատ սիրելի Ջեքի Սփիըրի հետ ջերմ հանդիպում ունեցանք այսօր». Աննա Հակոբյանի տեսանյութը
Բաղրամյան պողոտայում «BMW»-ն բախվել է ավտոբուսին, ապա՝ բազալտե եզրաքարին ու ծառին
«Սուրբ Հռիփսիմե» եկեղեցու հարևանությամբ բախվել են «Nissan»-ն ու «Lada»-ն. կա վիրավոր
Կյանքից զրկել են Վրաստանում ամենահայտնի տրանսգենդեր Կեսարիա Աբրամիձեին
«Շնորհավոր ամուսնության տարեդարձ, իմ միակ և անփոխարիելի»․ Սոֆյա Պողոսյանի հրապարակումը
Հանրային ռադիոյում այսուհետ կկողմնորոշվեն նաև Բաքվի և Անկարայի ժամանակով
Խոշոր ավտովթար՝ Երևանում. 6 հոգի տեղափոխվել է Երևանի տարբեր հվանդանոցներ