Սա իմ վերջին Եվրոպայի առաջնությունն է. Ռոնալդու

ArmSport.am-ը գրում է․ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ասել է, որ սա իր կարիերայի վերջին Եվրոպայի առաջնությունն է։

«Սա կլինի իմ վերջին «Եվրո»-ն, իհարկե: Բայց ինձ ոչ թե դա է հուզել, այլ ոգևորությունը: Ես ցավում էի երկրպագուների համար: Ես երբեք ջանք չեմ խնայի հանուն այս մարզաշապիկի, անկախ նրանից՝ կարոտեմ այն, թե ոչ։ Եվ ես դա անելու եմ իմ ամբողջ կյանքում: Պետք է պատասխանատվություն կրել»,- Ռոնալդուի խոսքը մեջբերել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցի իր էջում:

Հիշեցնենք, որ Եվրո 2024-ի 1/8 եզրափակչում Պորտուգալիայի հավաքականը 11 մետրանոց հարվածաշարում հաղթել էր Սլովենիայի ընտրանուն։ Հանդիպման ընթացքում Ռոնալդուն չի իրացրել 11-մետրանոցը, սակայն հետխաղյա հարվածաշարում կարողացել է գրավել Յան Օբլակի դարպասը։

Latest

Կորցրել են մոտավորապես 150 հազար դոլար, նվիրել ինչ-որ ժուլիկների. մեդիափորձագետը զգուշացնում է նոր խարդախության մասին
Կորցրել եմ եղբայր, ընկերոջ երեխաներ, հույսս ու հավատս ա մարել…Ռաֆայել Երանոսյան
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը․ կա 6 վիրավոր, այդ թվում՝ անչափահասներ
Էրդողանը չեղարկել է այցը Շուշի, նա մեկնելու է Գերմանիա` իր երկրի հավաքականի խաղը դիտելու
Ալեն Սիմոնյանը դիմել է Տիգրան Ավինյանին՝ առաջարկելով Երևանում կանգնեցնել Մհեր Մկրտչյանի հուշարձանը
«Երբ բակում կռիվ էր լինում, բոլորի հայրերը գալիս էին, իմը՝ ոչ». Էմիլ Գալստյանը՝ ծնողների բաժանության և անձնական կյանքի մասին
40-ամյա տղամարդը հյուրանոցում փորձել է ինքնավնասում կատարել․ նրան տեղափոխել են հիվանդանոց
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աննա Հակոբյանը 42 կանանց հանձնեց 1 մլն-ական դրամաշնորհների հավաստագրեր
ՖՈՏՈ. ՔՊ կոչվող խմբակն իր վարչապետացուով բացի իմիտացիայից ոչինչ չի անում Բաքու գերեվարված մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձնելու համար. նախկին ՔՊ-ական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյան