ՖՈՏՈ. ՔՊ կոչվող խմբակն իր վարչապետացուով բացի իմիտացիայից ոչինչ չի անում Բաքու գերեվարված մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձնելու համար. նախկին ՔՊ-ական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյան

Նախկին ՔՊ-ական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը սոցցանցի իր էջում գրում է.

«Տեղ ունի՞ արդյոք այսօրվա Հայաստանում հայրենանվեր մարդը և ի՞նչ է նա զգում:

Անձը, ով իր գիտակից կյանքը նվիրել է հայրենիքին ծառայելուն, կրել է զրկանքներ, իրականացրել ամենատարբեր ծրագրեր, ներդրումներ, բարեգործություններ… տեսնում է, որ այդ նույն հայրենիքին ծառայած տասնյակ հայրենակիցներ (նույնիսկ հստակ թիվը չկա) այսօր գերի են Բաքվում, իսկ այդ ամենի գլխավոր մեղավոր քպ կոչվող խմբակն իր վարչապետացուով դեռ իշխանության է, վայելում է կյանքը, հարստանում, թալանում երկիրը, քեֆերի և ճամփորդությունների մեջ է, ծեծում, թքում, մունաթ է գալիս հանրության վրա, դեռ «սովորեցնում է ճիշտն ու սխալը»… և իհարկե, բացի իմիտացիայից, ոչինչ չի անում Բաքու գերեվարված մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձնելու համար:

Այդ նույն հանրության մի ստվար հատված, որը պետք է պահանջատեր լիներ նաև այս հարցում, ապրում է՝ կարծես ոչինչ էլ չի եղել, չկա ամոթ, չկան գերիներ, պետք չէ նույնիսկ նրանց վերադարձի համար պայքարել, ցույցեր անել, պահանջել նման անկարող/դավաճան իշխանության հրաժարականը: Չկա սոլիդարություն, էմպաթիա, ապրումակցում:

Դեռ ավելին, գլխավոր պատուհասի հետ անամոթաբար հեծանիվ են քշում, հյուրասիրում, հյուրասիրվում, ձեռքը սեղմում, պարգևներ ստանում, հետը նկարվում, նույնիսկ փառաբանում…

Ինչու՞ պետք է որևէ մեկը, տեսնելով այս ամենը, անձնուրաց նվիրվի հայրենիքին ծառայելուն»:

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի դուստրն ամուսնացել է
Խաբեության նոր մեթոդ՝ Telegram-ում
Երևանում կառուցվող էլիտար շենքում վերամբարձ կռունկը պոկվել է. կռունկավարը զրկվել է կյանքից
Որքա՞ն կարժենա iPhone 16 Pro-ն․ նոր տվյալներ՝ սմարթֆոնի բնութագրերի մասին
Գագիկ Սուրենյանը լավ լուր է հայտնել
Արմավիրի մարզում «Nissan»-ը բախվել է ծառին և ճանապարհը կարգավորող ցուցանակին. կա տուժած
«ՀԷՑ»-ի 4 աշխատակից հրդեհի ահազանգով մեկնել է ենթակայան, որտեղ նրանց ծեծել են․ կա 3 վիրավոր
Ճաղավանդակը կտրել, մտել են ներս և գողացել 2 հազար դոլար, 60 հազար և 3 հարյուր դոլար արժողության ժամացույցներ, փաստաթղթեր
Նոր լուսանկարներ` Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանի նշանադրությունից