Այսօր՝ հուլիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 39-ամյա Լիլիթ Ի.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր Մ-5 ճանապարհի 20-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա՝ ճանապարհը կարգավորող ցուցանակին, կոտրել դրանք ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Լիլիթ Ի.-ն մարմնական վնասվածքներով ժամը 04:30-ի սահմաններում ընդունվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: