Վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Երասխահուն գյուղում․ հնչել են կրակոցներ, կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երասխահուն գյուղի գերեզմանատան հարևանությամբ վիճաբանություն է տեղի ունեցել և կան տուժածներ։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ արզվել է, որ ժամը 11։00-ի սահմաններում Ս․ Ավդոյանը Երասխահուն գյուղում գտնվող եզդիների գերեզմանատանը իր երկու տղաների, Արմավիրի մարզի բնակիչներ 26-ամյա Քյարամ Ավդոյանի և 24-ամյա Արմանջ Ավդոյանի հետ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են Թ․ Օզմանյանի ու նրա հարազատների հետ, որը մոտ 15 րոպե վերածվել է փոխադարձ ծեծկռտուքի, միմյանց հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, այդ կերպ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը։

Ըստ նախնական տեղեկությունների դրա արդյունքում Թ․ Օզմանյանի մայրը, Արմավիրի մարզի բնակիչ 62-ամյա Բասե Օզմանյանը «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապ օգնության կողմից տեղում բուժօգնություն է ստացել, ապա «ԳՈՒՎ, գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ» մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, իսկ Ա․ Ավդոյանը ստացել է ձախ քունքային հատվածի վնասվածք։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Latest

Վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Երասխահուն գյուղում․ հնչել են կրակոցներ, կան վիրավորներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թալանել են Խորեն Լևոնյանի կնոջ՝ դերասանուհի Լիկա Մեսրոպյանի մեքենան
Արարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին. նրանք մարմնական վնասվածքներ են ստացել
Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել
Թալանել են «Աշտարակ կաթ»-ի վերահսկողության բաժնի ղեկավարի «Lexus»-ը․ տարել են 2 մլն 500 հազար դրամ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկ Մարությանը որդեգրման է հանձնում շան 4 ձագերի
«Վիրուսային» ռոլիկի շնորհիվ Հանրապետության հրապարակում հավաքվեց ամենաշատ թվով մարդիկ ՀՀ պատմության մեջ. Սևակ Հակոբյան
Մենք բացակայել ենք հայրենիքից միայն ամուսնուս աշխատանքի պատճառով. Հասմիկ Կարապետյան
Արտակարգ դեպք՝ Սևան քաղաքում․ «Դոսաֆ»-ի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում