«Երբ բակում կռիվ էր լինում, բոլորի հայրերը գալիս էին, իմը՝ ոչ». Էմիլ Գալստյանը՝ ծնողների բաժանության և անձնական կյանքի մասին

tert.am/life-ը գրում է․ «Բանակում» սերիալից հեռուստադիտողին հայտնի դարձած Համբարձումը՝ դերասան Էմիլ Գալստյանը կյանքի գլխավոր ձեռքբերումը համարում է իր ընտանիքը: Նա ամուսնացել է 7 տարի առաջ, կինը՝ Նելլին դերասանուհի է: Ունեն 1 որդի:

«Երբ հանդիպեցի Նելլիին, հասկացա, որ ինձ նման է մտածում, կարևոր հատկանիշները, որ ուզում էի իմ կնոջ մեջ տեսնել, նա ունի: Երբ նորածին որդուս դրեցին գիրկս, անբացատրելի զգացողություն էր: Իսկ հիմա, երբ «պապա» է ասում, դա շատ մեծ պատասխանատվություն է: Կուզեմ որդիս ընտրի այն ճանապարհը, որը ինքը կուզի: Եթե սիրի իմ ուղին, ես խնդիր չեմ տեսնում, բայց չեմ էլ ստիպի, ինչպես ինձ էին ժամանակին ստիպում Տնտեսագիտական ինստիտուտ ընդունվել: Հասկացա, որ իմը չէ: Պետք է անես այն, ինչ դու ես սիրում»,- «Կյանքի ուղիներով» հաղորդման շրջանակներում ասել է դերասանը:

Էմիլը փոքր է եղել, երբ ծնողները բաժանվել են: Նրա խոսքով՝ դա իր կյանքում դժվարություններ է ստեղծել ու իր հետքը թողել: «Երբ դպրոցում ծնողական ժողով էր լինում, կամ տղաներով կռիվ էինք անում, բոլորի հայրերը գալիս էին, այդ ժամանակ զգում էի այդ բացը: Բայց դրա շնորհիվ նաև ինքնուս դարձա, ինչն իր դրական կողմերն էլ ունի, դա ինձ կյանքի մեծ փորձ տվեց: Պարբերաբար հանդիպում էի հորս հետ, բայց նման հարցերում չէի ուզում դիմել: Երբ ծնողները միասին են, ավելի ինքնավստահ ու համարձակ ես լինում, հոր խրատները, ձեռքը սեղանին հարվածելը տեսնելը կարևոր է, բայց դա չունենալու համար չեմ մեղադրում ոչ մեկին: Հիմա ամեն ինչ փորձում եմ անել, որ այն, ինչ ինձ համար բաց է եղել, լրացնել որդուս մոտ: Վաղը, եթե դպրոցում խնդիրներ ունենա, միշտ կողքին կլինեմ: Մանկության երազանք եմ ունեցել մեծ մեքենա ունենալ, բայց չի կատարվել: Երբ տղաս ծնվեց, 1 տարեկանում իր համար այդ մեքենայից գնեցի: Այն, ինչ ես չեմ ունեցել, նրա համար եմ անում: Ընտանիքը Աստծո կողմից տրված ձեռքբերում է, որը պետք է պահել ու փայփայել»,- ասել է դերասանը:

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի դուստրն ամուսնացել է
Խաբեության նոր մեթոդ՝ Telegram-ում
Երևանում կառուցվող էլիտար շենքում վերամբարձ կռունկը պոկվել է. կռունկավարը զրկվել է կյանքից
Որքա՞ն կարժենա iPhone 16 Pro-ն․ նոր տվյալներ՝ սմարթֆոնի բնութագրերի մասին
Գագիկ Սուրենյանը լավ լուր է հայտնել
Արմավիրի մարզում «Nissan»-ը բախվել է ծառին և ճանապարհը կարգավորող ցուցանակին. կա տուժած
«ՀԷՑ»-ի 4 աշխատակից հրդեհի ահազանգով մեկնել է ենթակայան, որտեղ նրանց ծեծել են․ կա 3 վիրավոր
Ճաղավանդակը կտրել, մտել են ներս և գողացել 2 հազար դոլար, 60 հազար և 3 հարյուր դոլար արժողության ժամացույցներ, փաստաթղթեր
Նոր լուսանկարներ` Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանի նշանադրությունից