Էրդողանը չեղարկել է այցը Շուշի, նա մեկնելու է Գերմանիա` իր երկրի հավաքականի խաղը դիտելու

news.am-ը գրում է․ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է իր մասնակցությունը Ադրբեջանում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության (OTS) գագաթնաժողովին և մտադիր է անձամբ ներկա գտնվել հուլիսի 6-ին Բեռլինում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի՝ Թուրքիայի և Հոլանդիայի հավաքականների միջև կայանալիք հանդիպմանը։

Այս մասին հայտնում է A Haber հեռուստաալիքը։

Այս որոշումը, ինչպես պարզաբանում է հեռուստաալիքը, ընդունվել է, ի թիվս այլ բաների՝ կապված ազգային հավաքականի խաղացող Մերիհ Դեմիրալի շուրջ ծագած սկանդալի հետ, ում նկատմամբ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հետաքննություն է սկսել։ Պատճառը ֆուտբոլիստի ցուցադրած թուրք ազգայնականների «Գորշ գայլերի» ժեստն էր։

Հուլիսի 3-ին Թուրքիայի հավաքականը Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում 2։1 հաշվով հաղթել է Ավստրիայի ընտրանուն։ Դուբլի հեղինակ է դարձել Դեմիրալը։ Երկրորդ գոլից հետո խաղացողը ժեստ է արել, որը հանգեցրել է ՈւԵՖԱ-ի կողմից հետաքննության:

Ինչպես նշում է հեռուստաալիքը, Էրդողանը կժամանի Գերմանիա՝ «այս միջադեպից հետո Թուրքիայի քաղաքացիների ոգին բարձրացնելու և նրանց ցույց տալու համար, որ «իրենց հետ է»։ Նախագահի այս ծրագրերի վերաբերյալ դեռ պաշտոնական հայտարարություններ չեն եղել։ Հուլիսի 6-ին օկուպացված Շուշիում նախատեսվում է OTS գագաթնաժողովը։

Էրդողանը նախապես ծրագրել էր անձամբ մասնակցել դրան և ավելի վաղ հայտարարել էր ադ մասին։ Երեքշաբթի օրը Թուրքիայի արտգործնախարարությունը կանչել է Անկարայում Գերմանիայի դեսպան Յուրգեն Շուլցին՝ ՈՒԵՖԱ-ի կողմից Դեմիրալի դեմ հարուցված կարգապահական հետաքննության պատճառով։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է «ՈւԵՖԱ-ի կողմից այս հետաքննության անթույլատրելիության մասին» և Գերմանիայի իշխանությունների վերաբերմունքն անվանել «քաղաքական դրդապատճառներով և այլատյացությամբ»:

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի դուստրն ամուսնացել է
Խաբեության նոր մեթոդ՝ Telegram-ում
Երևանում կառուցվող էլիտար շենքում վերամբարձ կռունկը պոկվել է. կռունկավարը զրկվել է կյանքից
Որքա՞ն կարժենա iPhone 16 Pro-ն․ նոր տվյալներ՝ սմարթֆոնի բնութագրերի մասին
Գագիկ Սուրենյանը լավ լուր է հայտնել
Արմավիրի մարզում «Nissan»-ը բախվել է ծառին և ճանապարհը կարգավորող ցուցանակին. կա տուժած
«ՀԷՑ»-ի 4 աշխատակից հրդեհի ահազանգով մեկնել է ենթակայան, որտեղ նրանց ծեծել են․ կա 3 վիրավոր
Ճաղավանդակը կտրել, մտել են ներս և գողացել 2 հազար դոլար, 60 հազար և 3 հարյուր դոլար արժողության ժամացույցներ, փաստաթղթեր
Նոր լուսանկարներ` Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանի նշանադրությունից