Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցինք քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․

«Ձերբակալվածների պահման վայրում, մեր գործընկեր պատգամավորների հետ, տեսակցեցինք քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին:

Իշխանությունը Տավուշում սկիզբ առած քաղաքացիների արդարացի դիմադրությունը կասեցնելու, վիժեցնելու համար փորձում է բռնության, շանտաժի, մեկուսացնելու գործիքներ կիրառել, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ են բերման ենթարկվում, իսկ Սուրենը` երեկվանից ձերբակալված է: Ոստիկանական ուժերն ու սադրիչների խմբակները փորձում են մարդկանց բախումների դաշտ հրել, ինչն իրենց համար ճնշումների առիթ կստեղծի և ձերբակալությունների շարք կսկսեն։

Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրենին պարզապես զրկել է ազատությունից»:

Latest

«Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել». Գոհար Վարդանյան
Ցանկանում են հերթական անգամ առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան
Արարատի մարզում 2-ամյա աղջիկն այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորի կյանքը փրկել չի հաջողվել
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել
Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել
Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների մարմիններ
ՖՈՏՈ. «Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ մայրաքաղաքում
Ծեծկռտուք ու կրակոց Բաղրամյան պողոտայում. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց