Ցանկանում են հերթական անգամ առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն անդրադարձել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, որը Կիրանցից քայլերթ է սկսել դեպի Երևան:

«Իհարկե մեր երկրում կա խոսքի և հավաքների ազատության իրավունք և նաև 2018 թվականի հեղափողությունն է երաշխավորել դրանց առկայությունը։ Եվ այո, այդ իրավունքները կարող են իրացվել նաև ընդդեմ իշխանությունների, դա ավելի քան նորմալ է և նույնիսկ պարտադիր, քանի որ որևէ իշխանություն անթերի չէ և առողջ քննադատությունն անհրաժեշտ է ինքնահայեցման և ավելի լավը դառնալու համար։

Ցանկացած քաղաքացի և քաղաքական ուժ, որոշ բացառություններով կապված իրենց պաշտոնական կարգավիճակի հետ, կարող է քաղաքական հայտարարություններ և գործողություններ իրականացնել և դա կրկին մեր ժողովրդավարության ձեռքբերումներից է։

Այլ հարց է, որ մեր մյուս քաղաքացիները, ովքեր հետևում են նման գործունեությանը, պետք է հարց տան իրենց թե որն է դրա նպատակը և ովքեր են հետապնդում այն։ Ինչո՞վ են այդ գործիչները աչքի ընկել անձնապես և որպես քաղաքական կամ հասարակական ուժ, ի՞նչ գլոբալ նպատակներ ունեն, բացի կոնկրետ այդ գործողություններից։

Եվ եթե այս պրիզմայով ենք անցկացնում այսօր տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները, ամեն ինչ շատ պարզ է դառնում։

Ազատ և թափանցիկ ընտրությունների միջոցով իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են հերթական անգամ առանց ընտրությունների իշխանություն վերցնել, քանի որ գիտեն, որ 2026 թվականին էլ չեն կարողանալու դա անել։

Իսկ ինչ վերաբերում է Տավուշից սկսված սահմանազատման գործընթացին, մեր քաղաքացիներին բազմիցս բացատրել ենք և կշարունակենք բացատրել դրա կարևորությունը մեր սահմանների և մեր պետության անվտանգությունն ապահովելու տեսանկյունից»։

Latest

Հրազդան քաղաքում կրակոցներ են հնչել. քրեական հեղինակություն է կյանքից զրկվել
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է կյանքից զրկվել
«Opel Zafira»-ի սրահում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել․ վարորդը և ուղևորը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բակերում կառուցվում են ֆուտբոլի դաշտեր, որոնք կահավորվելու են նստարաններով, աղբամաններով
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանական պատի դիմաց արվեստագետներն էլ պատ կազմեցին ու երգեցին «Երազի իմ երկիր հայրենի»-ն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա հակառակորդի թելադրանքը կատարելու մոտեցում է. Տիրան Խաչատրյանը` Տավուշում իրականացվող սահմանազատման մասին
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան
Հայաստանի սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են. նրանք տեղազննություն են իրականացնելու
Forbe-ը թարմացրել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը. ով է առաջատարը