Արարատի մարզում 2-ամյա աղջիկն այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ապրիլի 30-ի, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ թեյը վրան լցվելու հետևանքով «ջերմային այրվածք եռացրած հեղուկով, ձախ ուսագոտու, ձախ վերին վերջույթի շրջանում, 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճան, մոտ 6 տոկոս մարմնի մակերես» ախտորոշմամբ ծնողների ուղեկցությամբ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխվել մի երեխա։

Օպերատիվորեն հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ 2-ամյա աղջնակ է, ում առողջական վիճակը գնահատվում է բավարար: Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 22։00-ի սահմաններում երեխան խոհանոցի սեղանի վրայից վերցրել է տաք թեյով լի բաժակը և շրջել իր վրա՝ ստանալով այրվածքներ: Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

Latest

Forbe-ը թարմացրել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը. ով է առաջատարը
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարսիկի, Վրաստանի հետ հարաբերությունները փչացրել ես, որպես լավ հանձնող օգնի էս երկաթը հանձնենք. քաղաքացին՝ Փաշինյանին
Դոլարն ու եվրոն կրկին թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 17-ին
Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու մարմինը
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը
ՖՈՏՈ․ Սիրուշոն դստեր` Զաբելի հետ զբոսնելիս. նոր կադրեր
Կրակոցներ Ոստան գյուղի գերեզմանատանը. կա կյանքից զրկված ու վիրավոր, հայտնաբերվել են պարկուճներ, հրացան, մահակ
ՖՈՏՈ․ Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է
Սյունիքի գյուղերից մեկի տուն չվերադարձած բնակիչը հայտնաբերվել է. որտեղ էր նա