Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորի կյանքը փրկել չի հաջողվել

Մայիսի 3-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Արամ Գ․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Ազատության պողոտա-Բաբայան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 60-ամյա Գարեգին Հ․-ին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածը շպրտվել և բախվել է Երևանի բնակիչ 37-ամյա Վարդան Հ․-ի վարած, նշված խաչմերուկում շրջադարձի համար անշարժ վիճակում գտնվող «Mazda» մակնիշի ավտոմեքենային։

Վրաերթի ենթարկվածը Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Դեպքի փաստով Մ․ Միրզոյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենանները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Վրաերթի վայրից մի քանի մետր հեռավորության վրա պարեկները հայտնաբերել են մահացածի բջջային հեռախոսը։

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարսիկի, Վրաստանի հետ հարաբերությունները փչացրել ես, որպես լավ հանձնող օգնի էս երկաթը հանձնենք. քաղաքացին՝ Փաշինյանին
Դոլարն ու եվրոն կրկին թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 17-ին
Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու մարմինը
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը
ՖՈՏՈ․ Սիրուշոն դստեր` Զաբելի հետ զբոսնելիս. նոր կադրեր
Կրակոցներ Ոստան գյուղի գերեզմանատանը. կա կյանքից զրկված ու վիրավոր, հայտնաբերվել են պարկուճներ, հրացան, մահակ
ՖՈՏՈ․ Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է
Սյունիքի գյուղերից մեկի տուն չվերադարձած բնակիչը հայտնաբերվել է. որտեղ էր նա
Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև կրկին ոստիկանական անցակետ է տեղակայվել