Անչափահասների մասնակցությամբ «Ռիո Մոլլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ վիճաբանություն է եղել. կա վիրավոր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին թիվ 2 բուժմիավորումից ահազանգ է ստացվել, որ նույն օրը Հրաչյա Քոչար փողոցում անձրևաջրերի պատճառով սահել-ընկնելու հետևանքով ստացած վնավածքներով իրենց է դիմել Երևանի բնակիչ 17-ամյա Ս․ Ջ․-ն, ում մոտ ախտորոշվել է «քթոսկրերի բազմաբեկոր կոտրված տեղաշարժով»:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արաբկրի բաժնի քրեական հետախուզության, անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 22-ին ժամը 21։10-ին Վ.Փափազյան փողոցի 8 հասցեում գործող «Ռիո Մոլլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ Երևանի բնակիչներ 17-ամյա Հ․ Գ․-ն, 19-ամյա Գ․ Մ․-ն, 17-ամյա Ն․ Մ․-ն, 17-ամյա Ս․ Ջ․-ն, 17-ամյա Ն․ Ա․-ն և դեռևս չպարզված անձինք, անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ վիճաբանել են միմյանց հետ, որի ժամանակ Ս.Ջ․-ն ստացել է մարմնական վնասվածք: Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ անհայտ անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Latest

VIDEO. Բացահայտվել է համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր կազմակերպություն
ՎԻԴԵՈ. Շանը մեքենայի հետևից քարշ տված տղամարդը հայտնաբերվեց
Բյուրեղավանցի տղամարդը շանը կապել է մեքենայից ու քարշ տվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սպասվում են անձրև, ամպրոպ ու կարկուտ. Եղանակը` առաջիկա օրերին
Ինչ մեղադրանք է առաջադրվել Դիանա Գասպարյանին․ ուշագրավ մանրամասներ
«Այս սերը». ինչպես են Վաչե Թովմասյանին դիմավորել նախկին կինն ու դուստրը
Դպրոցի տնօրենը հափշտակել է շուրջ 8 մլն դրամ
Փաշինյանը մերժել է Ռուբեն Վարդանյանի հարցով Թրամփի առաջարկը. «Հրապարակ»
Սամվել Կարապետյանի դուստրը հրապարակում է արել