Սարյան փողոցի սկզբնամասում գտնվող Ground Zero հայտնի սրճարանը վաղը՝ սեպտեմբերի 6-ին, breakfast-քննարկում է կազմակերպել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի հետ. հանդիպմանը քաղաքացիները կարող են գալ եւ հարցեր ուղղել Ավինյանին:
Ուշագրավ է, որ սրճարանը թեեւ քաղաքական գործչի հետ է քննարկումը կազմակերպել, բայց, միեւնույն ժամանակ, հորդորել է նրան քաղաքական հարցեր չուղղել, այլ՝ էկոլոգիայից, օդի աղտոտվածությունից եւ կյանքի որակի բարելավումից:
Ընդ որում՝ սրճարանի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ Տիգրան Ավինյանը ներկայացվել է քաղաքապետի հիմնական թեկնածու:
Ըստ տեղեկությունների՝ սրճարանը պատկանում է Ավինյանի կնոջ մտերիմ ընկերուհուն:
Տիգրան Ավինյանի «գովազդը» բարկացրել է սրճարանի այցելուներին, նրանց մի մասը իրենց հիասթափությունն են հայտնել մեկնաբանություններում՝ նշելով, որ էլ չեն այցելի իրենց սիրելի սրճարանը: