Օրենքով գողերին՝ տնային կալանք, ընդդիմադիրներին՝ կալանք․ որ դատավորը տուն ուղարկեց ԶԱՊ-ին և մյուսներին

 ArmLur.am-ը տեղեկացավ, որ երեկ՝ նոյեմբերի 19-ի երեկոյան, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Ջիվանյանը տնային կալանք է կիրառել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանող անձանց՝ «օրենքով գողեր» Անդրանիկ Սողոյանի՝ ԶԱՊ-ի, և Գևորգ Մելիքյանի՝ օշականցի Գևորիկի նկատմամբ։

ArmLur.am-ի տեղեկություններով, գործով անցնում են 3 մեղադրյալներ. Անդրանիկ Փայլակի Սողոյան, Գևորգ Ալբերտի Մելիքյան, Էդգար Գևորգի Մուրադյան, որոնց վերագրվող արարքի մեղադրանքի ձևակերպման համաձայն՝ մի խումբ անձանց հետ, դիտավորությամբ, գիտակցաբար և միմյանց գործողությունները լրացնելով՝ նրանք կատարել են խուլիգանություն։ Սակայն այս գործի շրջանակում հանրային ուշադրության կենտրոնում է ոչ միայն մեղադրանքը, այլև խափանման միջոցի ընտրությունը։ Ինչո՞ւ է դատարանը որոշել, որ մեղադրյալները պետք է գտնվեն տնային կալանքի պայմաններում։ Հատկապես ուշագրավ է այս որոշումը, քանի որ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց նկատմամբ քրեական վարույթներով կիրառվում է միայն կալանքը՝ որպես խափանման միջոց, մինչդեռ օրենքով գողերին՝ ոչ:

Ո՞վ է դատավոր Վահե Ջիվանյանը

ArmLur.am-ը պարզեց, որ Արցախի Հանրապետության ոստիկանության քննչական վարչությունում, իսկ 2015-2019 թվականներին՝ Արցախի Հանրապետության դատախազության համակարգում։ 2015-2018 թվականներին զբաղեցրել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության՝ կոռուպցիոն, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի դատախազի պաշտոնը։

2018-2019 թվականներին եղել է Արցախի Հանրապետության դատախազության Մարտակերտի շրջանի դատախազի տեղակալ։ ՀՀ նախագահի 2020 թվականի հունիսի 24-ի հրամանագրով Վահե Ջիվանյանը նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Միևնույն ժամանակ, ArmLur.am-ը հիշեցնում է, որ ցանկացած մեղադրյալ անմեղ է համարվում, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Latest

Պարզվել է, թե ով է աղմկահարույց «Դինո վազք»-ի կազմակերպիչը
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Ավելի քան 118,000 մարդ պահանջում է չեղարկել Netflix-ի նոր սերիալը՝ «սատանիզմի» և «քրիստոնյաներին վիրավորելու» պատճառով
Օրենքով գողերին՝ տնային կալանք, ընդդիմադիրներին՝ կալանք․ որ դատավորը տուն ուղարկեց ԶԱՊ-ին և մյուսներին
Հայաստանում հիմնվում է ռոբոտաշինության և ֆիզիկական արհեստական բանականության կենտրոն
Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ
Տնային կալանքի տակ գտնվող տղամարդը ծեծել է կնոջը և սպառնացել ատրճանակով․ հայտնաբերվել է լիցքավորված զենք
Աճուրդի կհանվի պահպանված ամենահին Bugatti Type 37-ը, որը գրեթե կես դար պատկանել է մեկ ընտանիքի
Հնդկական ստարտափը կառուցում է «ջերմաչափ Երկրի համար». արբանյակները կկարողանան ջերմաստիճանը չափել առանձին փողոցի ճշգրտությամբ