Կրկնակի տոն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. ֆուտբոլի դաշտի բացումն ու համայնքի ղեկավարի անակնկալը

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կրկնակի տոն է: Վարչական շրջանի երեխաների երազանքները քայլ առ քայլ կյանքի են կոչվում։

Բանն այն է, որ դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող ֆուտբոլի դաշտի բացման արարողությունը: Բացմանը ներկա են եղել համայնքի ղեկավար Արտակ Հովակիմյանը՝ իր աշխատակազմով, ինչպես նաեւ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Այսքանով ամանորյա ուրախ տրամադրությունը չի ավարտվել. ֆուտբոլի դաշտի բացումից հետո հերթական անակնկալն է մատուցվել վարչական շրջանի երեխաներին : Ըստ բնակիչների, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը և Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը վարչական շրջանի երեխաներին տոն են պարգեւել՝ նրանց հրավիրելով ռեստորանային համալիրներից մեկը եւ երգ ու պարով, նվերներով նրանց օրը լցրել խինդ ու ծիծաղով։

Երեխաների ծնողները մեզ հետ զրույցում տպավորված նշեցին, որ վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի այս նախձեռնությունը երեխաներին այնքան է ուրախացրել, որը երբեք չեն մոռանա 2022 թվականի ձեռքբերումները եւ ուրախ սրտով կդիմավորեն 2023թվականը։

«Շատ տպավորված ենք եւ մեր վարչական շրջանի ղեկավարին ցանականում ենք մեծ եռանդ, ուժ եւ առողջություն, որ մեր վարչական շրջանը ծաղկի ու մեր հայրենիքը չնայած այս դժվարին ժամանակներին հույսը լավ ապագայի նկատմամբ չկորցնի»:

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանն այցելել է Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան Միաբանության վանք
Աղազարյանը ներողություն է խնդրում. ավելի ուշ կհայտնի՝ մանդատը դնո՞ւմ է, թե՞ ոչ
Հովիկ Աղազարյանը հետաձգել է իր մանդատը դնելու որոշման ընդունումը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիրանցի բնակչի տունը՝ պատված փշալարով
Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատգամավորի եղբայրը դիմում է ՆԳ նախարարին
Անչափահասը Երևանում կրակոցներ է արձակել․ ինչ է կատարվել
ՖՈՏՈ. Նոր հեռուստասերիալ՝ Տաթևիկ Ադումյանի և Էմիլ Պողոսյանի մասնակցությամբ. առաջին բեքսթեյջ կադրերը
Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը