Պենտագոնը պատասխանել է Պուտինի միջուկային սպառնալիքին

Պենտագոնը չի կասկածում, որ Ռուսաստանի Դաշնությունը միջուկային զսպման ուժերը բերել է բարձր պատրաստության վիճակի, ասվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել էր բարձր պատրաստականության բերել ռազմավարակն զսպման ուժերը՝ «ՆԱՏՕ-ից սպառնալից հայտարարությունների պատճառով»:

Պենտագոնի պաշտոնյան նշել է, որ Պուտինի կողմից դա անհարկի քայլ է, քանի որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին երբեք չի սպառնացել, ոչ էլ Ուկրաինան։ Սա էսկալացիա է, քանի որ ներգրավվում են ուժեր, որոնք սխալ հաշվարկի դեպքում իրավիճակը կարող են շատ ավելի վտանգավոր դարձնել, ասել է նա։

«Մենք շարունակում ենք վստահ լինել մեր դաշնակիցներին և գործընկերներին պաշտպանելու մեր կարողության մեջ, այդ թվում՝ ռազմավարական զսպման ոլորտում», ասել է պաշտոնյան։

Latest

Air Canada-ի բորտուղեկցորդների գործադուլը ազդել է 500,000 ուղևորի վրա․
Առողջությանը ծանր վնաս հասցրած տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը․
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ․
Էդուարդ Սպերցյանի փայլուն խաղը «Սոչիի» դեմ․
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ ՊՍԺ-ի նոր համազգեստը․
«Արծաթե աստվածուհի». Դուա Լիպան գրավել է երկրպագուներին նոր կերպարով․
Ստամբուլում ավտոբուսի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվել․
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով․
Ալժիրի և Թունիսի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել․