Պատգամավորներն անհարգալի՞ց էին Վեհափառի նկատմամբ

Hraparak.am
«Հայաստան» դաշինքի ֆրակցիայի երեկվա պահվածքը խորհրդարանում որոշ տարակույսների տեղիք տվեց, հատկապես նրանց մոտ, ովքեր այդ դաշինքին ձայն էին տվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը այնտեղ հաշվի առնելով եւ ոչ թե, օրինակ, սիմվոլիկ շապիկը սպիտակ շապիկի փոխած Արմեն Գեւորգյանին, ԱԺ փոխնախագահ դառնալու հեռանկարից «աստղային գլխապտույտ» ունեցող Իշխան Սաղաթելյանին կամ գործուղումների սիրահար Արմեն Ռուստամյանին եւ այլն։

Հատկապես չընկալվեց այն դրվագը, երբ պատգամավորների երդման արարողության ժամանակ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը ոտքի կանգնեց, հանրապետության նախագահը ոտքի կանգնեց, Վեհափառը նշան արեց, որ բոլորը ոտքի կանգնեն, սակայն ոտքի կանգնեց միայն «ՔՊ»-ն ու «Պատիվ ունեմը», բացառությամբ ՀՀԿ-ական Աննա Մկրտչյանի, իսկ «Հայաստանից» մի քանի հոգի՝ Արմեն Չարչյանը, Արթուր Ղազինյանը, Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը, մինչդեռ մեծամասնությունը մնաց նստած տեղերում։ Դեռ մի կողմ թողնենք, որ դա անհարգալից վերաբերմունք է պետական արարողակարգի հանդեպ, սակայն անհարգալից վերաբերմունք է նաեւ Գարեգին Բ-ի հանդեպ։

Գուցե «Հայաստան» դաշինքում ավելի կնախընտրեին, որ Գարեգին Բ-ի փոխարեն Արամ Ա-ն լիներ նստած նախագահությունում, որպես ավելի հարազատ, կամ «Հայաստան» դաշինքի մաս կազմող ՀՅԴ հովանու ներքո գործող կաթողիկոսական Աթոռի գահակալ։

Նույնիսկ եթե «Հայաստան» դաշինքում ժխտողական վերաբերմունք ունեն Գարեգին Բ-ի անձի հանդեպ, դա առիթ չէ, որ նման պահվածք դրսեւորեն Ամենայն Հայոց Կաթողիկոսի ինստիտուտի հանդեպ։

Latest

հուլիսի 23-ից երթևեկության փոփոխություն՝ Սայաթ-Նովա պողոտայում
Մելիքգյուղում 25 և 20-ամյա եղբայրները գրտնակnվ uպանել են իրենց մորը. մանրամասները
Գների նոր ցանկ. 0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի
11-ամյա Եվայի «Տատիկ-պապիկ»-ի նկարը, որը դպրոցի տնօրենը հեռացրել էր տաղավարից, գնվել է 1800 դոլարով
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Սուրենյան
VIDEO. Ծառուկյանի ձեռնաշղթաները քիչ էր մնում ընկնեին ձեռքից
Ոչ ոք չի կարող ջնջել այն հետքը, որն արդեն պատմություն է․ Գագիկ Ծառուկյանի դստեր հուզիչ գրառումը
Թույլ չեն տալիս կերակրել Ծառուկյանի կապարակնքված տարածքում մնացած մյուս կենդանիներին. Տոնոյան
ՎԻԴԵՈ. «Սիրտս կտոր-կտոր ա լինում». 222Lava