Ով է երեկ զոհված զինվորը. ինչպես է տեղի ունեցել դեպքը

Նախօրեին հրազենային կրակոցից մահացած ՊԲ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Գրիգորյանը Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղից էր։ Նա 44–օրյա պատերազմի մասնակից էր, 2020թ. օգոստոսին էր զորակոչվել բանակ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մյասնիկյան համայնքի ղեկավար Տիգրան Բաղդասարյանը։

Սարգիս Գրիգորյանը տան ավագ որդին էր, նա ունի մեկ եղբայր ու քույր։ Համայնքի ղեկավարի խոսքով՝ նրա ընտանիքը հողագործությամբ է զբաղվում։ Ըստ գյուղապետի՝ Սարգիսը վերջին անգամ ծնողների հետ երեկ է խոսել, նրանք արտառոց ոչինչ չեն նկատել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 26-ին՝ ժամը 22։26-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը կրակային դիրքում իրեն ամրակցված ԱԿ տեսակի ինքնաձիգից ինքն իրեն կրծքավանդակի ձախ շրջանում արձակել է մենահատ կրակոց եւ ստացել մահացու հրազենային վնասվածք:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:

Latest

Նյու Յորքում հայտարարել են արտակարգ դրություն կարմրուկի բռնկման պատճառով
Գոռ Հակոբյանի որդու՝ Ֆելիքսի նոր լուսանկարն է հրապարակվել
Ծնվել է Վարդուհի Վարդանյանի երկրորդ թոռնուհին
Ուղեղի աջ կիսագունդն ավելի արագ է ծերանում, քան ձախը․ PNAS
Գոհար Ավետիսյանին Դուշանբեում բնակարան են նվիրել
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը.
Աշխարհի առաջնությունում հայերը նվաճել են 13 մեդալ՝ 3 արծաթ, 10 բրոնզ
Բուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետո
GPT-6 Astra-ին ընդամենը 6 ժամ է անհրաժեշտ եղել Նապոլեոնի գաղտնագրված ուղերձը վերծանելու համար, որի վրա գիտնականներն աշխատել են ավելի քան 200 տարի