Ովքեր են դիմել Գյումրիում հայտնաբերված նորածնին որդեգրելու համար. մանրամասներ

Ովքեր են դիմել Գյումրիում հայտնաբերված նորածնին որդեգրելու համար. մանրամասներ
Երեկ` հուլիսի 3-ին, Գյումրիի «Ավտոկայան» թաղամասում հայտնաբերված նորածին տղա երեխան շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը բավարար է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»-ից:

«Երեխան շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, վիճակը բավարար է, չգիտենք` դեռ ինչքան կմնա հիվանդանոցում: Ծնողները, կամ հարազատները չեն հայտնվել, չեն արձագանքել, դրա փոխարեն շատ մարդիկ են գալիս ու ցանկանում են որդեգրել երեխային»,- հայտնեցին հիվանդանոցից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիի «Ավտոկայան» թաղամասում հայտնաբերվել է նորածին տղա երեխա:

Ոստիկանությունը լքված երեխայի մասին ահազանգը ստացել է հուլիսի 3-ին՝ ժամը 10:10-ին: Երեխան հայտնաբերվել է Շահումյան փողոցում՝ ավտոկայանի մերձակայքում: Դեպքի վայրում այժմ աշխատում է քննչական խումբը։ Դեպի մանրամասները ճշտվում են։

Հիվանդանոցի վերակենդանացման բժշկուհի Մարգարիտա Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երեխան հիվանդանոց տեղափոխվելու ժամանակ եղել է կապտած և սառած՝ դրսում մնալու պատճառով։ Նա եղել է հողոտ, վրան եղել են խոտի դեզի և ծղոտի կտորներ։

Latest

հուլիսի 23-ից երթևեկության փոփոխություն՝ Սայաթ-Նովա պողոտայում
Մելիքգյուղում 25 և 20-ամյա եղբայրները գրտնակnվ uպանել են իրենց մորը. մանրամասները
Գների նոր ցանկ. 0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի
11-ամյա Եվայի «Տատիկ-պապիկ»-ի նկարը, որը դպրոցի տնօրենը հեռացրել էր տաղավարից, գնվել է 1800 դոլարով
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Սուրենյան
VIDEO. Ծառուկյանի ձեռնաշղթաները քիչ էր մնում ընկնեին ձեռքից
Ոչ ոք չի կարող ջնջել այն հետքը, որն արդեն պատմություն է․ Գագիկ Ծառուկյանի դստեր հուզիչ գրառումը
Թույլ չեն տալիս կերակրել Ծառուկյանի կապարակնքված տարածքում մնացած մյուս կենդանիներին. Տոնոյան
ՎԻԴԵՈ. «Սիրտս կտոր-կտոր ա լինում». 222Lava