ՖՈՏՈ. Ողբերգական դեպք Սյունիքում. հայտնաբերվել է քաղաքացու մոխրացած դին

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար և հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:00-ից 15:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 340 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, ԿԱՄԱԶ-5511 մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին ու կողաշրջվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կապանի և Քաջարանի հրշեջ փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ: Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, որտեղ հայտնաբերել են վարորդի մոխրացած դին:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

 

 

Latest

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ
Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ զրույց Բագրատ Սրբազանի հետ. Նազենի Հովհաննիսյանի հարցազրույցը
ՖՈՏՈ. Արվեստագետներից, շոուբիզնեսի ներկայացուցիչներից ովքեր են մինչ այժմ միացել Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթին
Երևանում ավտոբուս է հրդեհվել
Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել
Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել
Խոշոր ու ողբերգական հրդեհ՝ Երևանում․ հայտարարվել է հրդեհի վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան․ հայտնաբերվել է կնոջ մարմին
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե այստեղ նստած փորձեք նռնակ հանել, գցել, ձեր նկատմամբ ամենաբիրտ ուժը կկիրառվի․ Փաշինյանը՝ լրագրողին