Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել

Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը, NewDay.am-ի փոխանցմամբ, մանրամասներ է հայտնել Կիրանցում սահմանազատման գործընթացից:

«Մենք ունեինք բարձունք՝ «Խաչիլար» կոչվող, որը հենց ուղիղ խաչի վրա էր, էդտեղից մի 25 մետր իջեցրել են, որի համար հատուկ շնորհակալ եմ էդ մարդկանց, որոնք կարողացել են դա անել։ Հիմա մնում է մեր այս «քիթը»՝ գյուղի մասը. ամենացավալի տեղն է։ Այն հողերը, որ 9 հեկտար ու կես կորցնում էինք, էդ էլ իջեցվել ա գետով, այսինքն՝ մեր հողերից ոչ մի սանտիմետր չի անցնում, հետևի մասում մի 3 սեփականաշնորհված հողեր կան՝ 4500 մետրանոց, տոչկեքը որ խփվել ա, եթե ուղիղ գծով ես վերցնում, մեջն ա ընկնում, բայց ասեցին՝ դա էլ այնպես կանեն, որ ուղիղ գծի փոխարեն փակագծով անցկացնեն, էլի մեզ է մնալու։ Հիմա սպասում ենք գյուղի և կամրջի մասով, որը բանակցությունների փուլում է։ 7, 8, 9, 10, 11 կետերը արվել են, ոչ մի սանտիմետր այդտեղից հող չենք կորցնում, 12, 13, 14 հատվածը մնում է, հանձնված չի ոչ մի բան: 15-ը իրենց գյուղի մեջ է, դա իրականում իրենց տարածքն ա եղել: Իմ գյուղը, բոլորը գիտեն դա. նույնիսկ իրենց հողից մեզ է անցել։ Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ»,- ասել է նա։

Կամո Շահինյանն ամփոփել է, որ սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք: «Այս պահին ոչ մի սեփականաշնորհված հող էլ չի անցնում իրենց, մինչև էս պահը ինչ եղել է, ես գոհ եմ»,- նշել է վարչական ղեկավարը։

Latest

Հրազդան քաղաքում կրակոցներ են հնչել. քրեական հեղինակություն է կյանքից զրկվել
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է կյանքից զրկվել
«Opel Zafira»-ի սրահում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել․ վարորդը և ուղևորը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բակերում կառուցվում են ֆուտբոլի դաշտեր, որոնք կահավորվելու են նստարաններով, աղբամաններով
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանական պատի դիմաց արվեստագետներն էլ պատ կազմեցին ու երգեցին «Երազի իմ երկիր հայրենի»-ն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա հակառակորդի թելադրանքը կատարելու մոտեցում է. Տիրան Խաչատրյանը` Տավուշում իրականացվող սահմանազատման մասին
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան
Հայաստանի սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են. նրանք տեղազննություն են իրականացնելու
Forbe-ը թարմացրել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը. ով է առաջատարը