Խոշոր ու ողբերգական հրդեհ՝ Երևանում․ հայտարարվել է հրդեհի վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան․ հայտնաբերվել է կնոջ մարմին

Այսօր մայիսի 7-ին խոշոր ու ողբերգական հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:50-ի սահմաններում ՀՀ ներքիին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կնետրոն  ահազանգ է ստացվել, որ Դեղատան փողոցի թիվ 13 երկհարկանի տան տանիքում հրդեհ է բռնկվել:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ:Տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից:Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են բնակիչները, ապա ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղաղկալներ Եգոր Կարապետյանը, Դավիթ Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Արթուր Մկրտչյանը:Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարել է Երևանի փրկարարական վարչության պետ Կիրակոսյանն ու Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը:

Օպերատիվորեն ժամանել են Նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալներ Անդրանի Խաչատրյանի, Լևոն Մանուկյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:

Պարեկները սահմանազատել են տարածքը, հրդեհի վայրից հեռացրել են մի քանի տրանսպորտային միջոցներ:  Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:Բժիշկները մի քանի հրշեջների ու բնակիչների տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել:Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի և «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչները:Հրդեհը մարելուց հետո 2-րդ հարկի սենյակներից մեկում հայտնաբերվել է կնոջ դի:Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:Դեպքի մասին ոստիկանության Կեննտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է մահացածի ինքնությունը: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, նույնպես պարզվում է:

Latest

Հրազդան քաղաքում կրակոցներ են հնչել. քրեական հեղինակություն է կյանքից զրկվել
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է կյանքից զրկվել
«Opel Zafira»-ի սրահում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել․ վարորդը և ուղևորը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բակերում կառուցվում են ֆուտբոլի դաշտեր, որոնք կահավորվելու են նստարաններով, աղբամաններով
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանական պատի դիմաց արվեստագետներն էլ պատ կազմեցին ու երգեցին «Երազի իմ երկիր հայրենի»-ն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա հակառակորդի թելադրանքը կատարելու մոտեցում է. Տիրան Խաչատրյանը` Տավուշում իրականացվող սահմանազատման մասին
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան
Հայաստանի սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են. նրանք տեղազննություն են իրականացնելու
Forbe-ը թարմացրել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը. ով է առաջատարը