Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ

ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով ՔԿԾ օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնում ստացված տեղեկությունները, զննության են ենթարկել քաղաքացի Ա․ Ա․-ի կողմից դատապարտյալ Զ․ Զ․-ի անվամբ բերված հանձնուքը։

Հանձնուքում առկա կիսագուլպաների եզրերին նկատվել են ներծծված սպիտակավուն, կասկածելի հետքեր։

Քաղաքացի Ա․ Ա․-ն ձերբակալվել է և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն։

Նշանակված դատաքիմիական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ հայտնաբերվածը խոշոր չափի՝ 1․013 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է։

Latest

Հրազդան քաղաքում կրակոցներ են հնչել. քրեական հեղինակություն է կյանքից զրկվել
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է կյանքից զրկվել
«Opel Zafira»-ի սրահում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել․ վարորդը և ուղևորը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բակերում կառուցվում են ֆուտբոլի դաշտեր, որոնք կահավորվելու են նստարաններով, աղբամաններով
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանական պատի դիմաց արվեստագետներն էլ պատ կազմեցին ու երգեցին «Երազի իմ երկիր հայրենի»-ն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա հակառակորդի թելադրանքը կատարելու մոտեցում է. Տիրան Խաչատրյանը` Տավուշում իրականացվող սահմանազատման մասին
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան
Հայաստանի սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են. նրանք տեղազննություն են իրականացնելու
Forbe-ը թարմացրել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը. ով է առաջատարը