ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է դերասանուհու որդին փրկվել սարից մի քանի կիլոմետր սողալով

Այս պատերազմը ոչ ոքի չանտեսեց. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Աննա Գևորգյանը, որի ժամկետային զինծառայող որդին՝ Դավիթ Ալեքսանյանը, Արցախյան երկրորդ պատերազմի համառ մարտերի 12-րդ օրը ծանր վիրավորվել է:

«Որպես մայր՝ չեմ ուզում նկարագրել, թե ինչ ապրումներ եմ ունեցել։ Երբ զանգեցին մեծ որդուս ու ասացին, որ եղբայրը վիրավոր է, իհարկե, ականջ էի դրել նրանց խոսակցությանը, որովհետեւ անընդհատ վախ կար, ամեն մի անծանոթ զանգից պոռթկում էր ներսս։ Ասացի՝ չեմ հավատում, որ վիրավոր է, այդպես եք ասում, որ ծանր չտանեմ, բայց երբ տվեցին՝ ձայնը լսեցի․․․ Արդեն աշխարհն իմն էր։ Երբ Դավիթս իմ հուզված ձայնը լսեց, ասաց․ «Մա՛մ, մինչեւ վիրավորվելը 12 օր պայքարել եմ ապրելու համար, պայքարել ենք մեր հայրենի հողի համար․․․»։ Երբ հեռախոսով խոսում էինք ասում էր. «Մա՛մ, քեզ այնքան բան ունեմ պատմելու․․.»: Մի խոսքով՝ հաջորդ օրը Դավիթիս տեղափոխեցին Երեւանի հիվանդանոց, ու երբ իրենց տեսա․․․ ամեն ինչ քարացավ ինձ մոտ՝ սիրտ, զգացողություն, աչքեր, ու միայն մի բան ասացի՝ սրա անունը հայրենիք է»։

Դավիթը վիրավորումը ստացել է հայտնի բարձունքն ազատագրելու ժամանակ:

Latest

Ոչ ոք չի կարող ջնջել այն հետքը, որն արդեն պատմություն է․ Գագիկ Ծառուկյանի դստեր հուզիչ գրառումը
Թույլ չեն տալիս կերակրել Ծառուկյանի կապարակնքված տարածքում մնացած մյուս կենդանիներին. Տոնոյան
ՎԻԴԵՈ. «Սիրտս կտոր-կտոր ա լինում». 222Lava
Էս այռուծներն ապրել են այնպես ինչպես այսքան թալանից հետո չեն ապրում անգամ ՔՊ փողոցայինները
VIDEO. Ինչպես են 8 ԱԱԾ-ականները Ծառուկյանին գետնին պառկեցնում ու բերման ենթարկում
Երեկ Ծառուկյանից առգրաված էգ առյուծը սատկել է․ Կենդանաբանական այգին մանրամասնում է
VIDEO. էդ մարդու չուչելները խի գողացան եդ չհասկացա. Սամվել Կարապետյան
Ծառուկյանի գործով դատական նիստն ավարտվել է. ինչ որոշում է կայացվել
Հուլիսի 10–ից ֆիզիկական անձինք չեն կարողանա 5 կգ–ից ավել գյուղմթերք տանել Հայաստանից