Վարակի մեկնարկին ձեր ջրիկ, անպատասխանատու ու ինքնահավան մեկնաբանությունները հատ-հատ կդնեմ դեմներդ. Աշոտյան

Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Ուրեմն լսե’ք։ Խելքներդ գլուխներդ հավաքե’ք։ Չփորձեք որեւէ մեկի վրա պատասխանատվություն գցել։ Վարակի մեկնարկին ձեր ջրիկ, անպատասխանատու ու ինքնահավան մեկնաբանությունները հատ-հատ կդնեմ դեմներդ։

Արմատի վրա խնդիրը չբռնեցիք, ավելի «կարեւոր» հարցեր ունեիք։ Հետո երկար ժամանակ poker face էիք անում, մինչեւ հասկացաք, որ պրոբլեմը շատ ավելին է , քան այն լուծելու ձեր սահմանափակ ունակությունները, եւ վիրուսը չի վերանում իր մասին չխոսալուց։

Հիմա արագ գործի անցեք։ Առանց այդ էլ ժամանակ եք կորցրել ձեր նեյնիմ-նեյնիմով։ Վստահ եմ, որ կառավարման ոլորտում մեծ փորձ ունեցող մարդիկ, ինձանից սկսած, պատրաստ կլինեն միանալ օպերատիվ միջոցառումների պրոցեսին, եթե կարիքը զգաք։

Որովհետեւ այս զհարը չի հարցնելու սպիտակ ես թե՞ սեւ, պիցցա ես սիրում, թե՞ քյաբաբ, նիկոլական ես թե՞ ընդդիմադիր։

Իսկ հայրենիքից մեծ-մեծ մի խոսացեք։ Թե չէ խոսացողների շարքում բրիտանացի գիտնականների կողմից առաջնահերթության կարգով հետազոտման ենթակա կլինեն նրանք, ում պատկերացումները հայրենիքի մասին սահմանափակվում են հերթական «տիրոջ» գալարներում նվաճած տաքուկ անկյան կենսական տարածքով։

Բայց հիմա ոչ ձեր հավեսը ունեմ, ոչ ժամանակը։

Արտակարգ ռեժիմ+համերաշխություն+կոնսոլիդացիա. սա է գալիք շաբաթների պետության կյանքի բանաձեւը»:

Latest

Բերդավանում աղմկահարույց դեպքի շուրջ մենք եկել ենք հաշտության․ Լիանա Զուրաբյան.
VIDEO. Նիկոլ Փաշինյանը քամած մածուն է հյուրասիրել 222lava-ին և կնոջը
Ի՞նչ են արել Ադրբեջանում հայ պատանդների հետ
Բացահայտվել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դեմ ադրբեջանական արշավ՝ ազգությամբ հայերի, այդ թվում ԱԺ պատգամավորի ներգրավմամբ․ հայտնի են անունները
Պահանջել է 250 000 ԱՄՆ դոլար. Նոր մանրամասներ՝ օրենքով գողեր «Օշականցի Գեւորիկի» եւ «Մանգոյի» գործով
Կգրանցի արդյոք ԿԸՀ-ն Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանի» կուսակցությունը
Ի՞նչ ցավալի լուր է հայտնել բլոգեր Նինա Տիտանյանը
Սերժ Սարգսյանի եղբորը՝կալանավորելու որոշում
Նոր արեգակնային վտանգ՝ մարտի 14-ից