Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի 14-րդ տուրում «Սյունիքը» Սիսիանի «Քաղաքային» մարզադաշտում համառ պայքարում զիջեց «Ուրարտուին» (1-2), հաղորդում է ArmSport.am-ը։

Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացեց հյուրերի ֆուտբոլիստ Միքայել Միրզոյանը՝ երևանյան թիմին ընդմիջման ուղարկելով նվազագույն առավելությամբ (0-1)։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 49-րդ րոպեին, Ժոաու դե Բրիտուն վերականգնեց հաշվի հավասարությունը (1-1)։ Այնուամենայնիվ, հանդիպման վերջնամասում՝ 90-րդ րոպեին, Գոռ Լուլուկյանը խփեց «Ուրարտուի» հաղթական գնդակը՝ ձևակերպելով վերջնական արդյունքը (1-2)։

Հավելենք, որ սա նորանշանակ մասնագետ Հայկ Միլքոնի նորամուտի հանդիպումն էր գլխավոր մարզչի պաշտոնում, և «առյուծները» նրա գլխավորությամբ առաջին հաղթանակը տարան։

​Այս հաղթանակից հետո «Ուրարտուն» վաստակած միավորների քանակը հասցրեց 19-ի և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, իսկ «Սյունիքը» 11 միավորով ընթանում է 10-րդ տեղում։

Latest

65 կգ-ից ավելի քաշով ընձառյուծին թույլ են տվել հրաժեշտ տալ դիետային
Տղամարդը գնդակահարել է 15-ամյա խորթ որդուն, վիրավորել 14-ամյա որդուն, հարձակվել կնոջ վրա, ապա ինքնшսպան եղել
Սերիա Ա․ «Յուվենտուս»-ը հաղթել է «Վենեցիա»-ին
Մանկության սիրված մուլտֆիլմերի հեղինակը մահացել է
Նոյեմբերի 24-ին երկնքում կփայլի «Կուղբի Լուսինը». ինչո՞վ է այն առանձնահատուկ
Որքա՞ն կանխիկ գումար կարող եք բերել Հայաստան՝ առանց հայտարարագրելու, և ի՞նչ է սպառնում թույլատրվածից ավելի գումար չհայտարարագրելու դեպքում
Վլադիվոստոկի դպրոցներում կուսուցանվի «Վագրագիտություն» առարկան
Այսօր սպասվում է անձրև. ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի
«Ռեալ»-ը Մադրիդում «Սելտա»-ի նկատմամբ կամային հաղթանակ է տոնել