Մոսկվայի «Զարյադյե» համերգասրահում կայացած գալա համերգով ամփոփվել են ՌԴ-ում ՀՀ մշակույթի օրերը

Մոսկվայի «Զարյադյե» համերգասրահում տեղի է ունեցած գալա համերգով ամփոփվել են Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերը: Միջոցառմանը ներկա է եղել  և ողջույնի խոսքով հանդես եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Արժևորելով մշակույթի դերը՝ որպես մարդկանց միավորելու, փոխըմբռնման, վստահության և ժողովուրդների մտերմության ու մշակութային երկխոսության նոր հարթակներ բացահայտելու եզակի հնարավորություն՝ նախարարը նշել է. «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության երկարամյա մշակութային հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, մարդկային շփումների և միմյանց պատմական ու հոգևոր ժառանգության նկատմամբ հետաքրքրության վրա։

Հայաստանի մշակույթի օրերը Ռուսաստանում կարևոր հնարավորություն են՝ ռուսաստանյան հանրությանը ներկայացնելու հայկական արվեստի հարստությունն ու բազմազանությունը, մեր ազգային մշակույթի ինքնատիպությունը, դրա խոր պատմական արմատներն ու ժամանակակից ստեղծագործական որոնումները»։

Մշակույթի օրերի ծրագիրն ընդգրկել է արվեստի տարբեր ուղղություններ, արդ թվում՝ Հայաստանի «Բարեկամություն» պարի պետական անսամբլի ելույթը, Երևանի պետական մնջախաղի թատրոնի «Օֆֆլայն» ներկայացումը, Ստանիսլավսկու անվան Երևանի պետական ռուսական դրամատիկական թատրոնի «Առյուծը ձմռանը» ներկայացումը, Հայաստանի պետական ջազ նվագախմբի  և դաշնակահարուհի Անահիտ Դիլբարյանի  համերգները:

 

Latest

Մոսկվայի «Զարյադյե» համերգասրահում կայացած գալա համերգով ամփոփվել են ՌԴ-ում ՀՀ մշակույթի օրերը
Հարսանիքից հետո՝ ողբերգական վթար․ Գավառում մաhացածը 15-ամյա Ռաֆայելն է
24 ժամում՝ անձնագիր, 48 ժամում՝ մարզերում․ որքան պետք է վճարել արագացված ծառայության համար
Կարլսենին հաղթելուց հետո․ ինչպե՞ս դասավորվեց Հայկ Մարտիրոսյանի և Յան Նեպոմնյաշչիի դիմակայությունը
Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը․ Լարսը բաց է
«Վայոց ձոր» ԲԿ-ում հիվանդի հարազատը վիճել է, ծեծկռտուք է եղել․ բժիշկներից մեկը տուժել է
Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ
Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան