Հարսանիքից հետո՝ ողբերգական վթար․ Գավառում մաhացածը 15-ամյա Ռաֆայելն է

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան Նորատուս-Գավառ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և քարերին և հայտնվել դաշտում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով երկու հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն, ճանապարհին վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի փրկարար ծառայության Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկներն ու ոստիկանության Գավառի բաժնի հերթապահ խումբը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Գավառի բնակիչ 15-ամյա Ռաֆայել Բ․-ն է, իսկ վիրավորը՝ 17-ամյա Դավիթ Բ․-ն։ Մահացածն ու վիրավորը սովորում էին Գավառի ավագ դպրոցում։ Իսկ թե ով է եղել նրանցից վարորդը, քննչական վարչությունում պարզում է։Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մահացածն ու վիրավորը Գավառում հայտնի «Բայազետ հոլլ»-ում մասնակցելիս են եղել հարսանեկան արարողության։

Latest

Մոսկվայի «Զարյադյե» համերգասրահում կայացած գալա համերգով ամփոփվել են ՌԴ-ում ՀՀ մշակույթի օրերը
Հարսանիքից հետո՝ ողբերգական վթար․ Գավառում մաhացածը 15-ամյա Ռաֆայելն է
24 ժամում՝ անձնագիր, 48 ժամում՝ մարզերում․ որքան պետք է վճարել արագացված ծառայության համար
Կարլսենին հաղթելուց հետո․ ինչպե՞ս դասավորվեց Հայկ Մարտիրոսյանի և Յան Նեպոմնյաշչիի դիմակայությունը
Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը․ Լարսը բաց է
«Վայոց ձոր» ԲԿ-ում հիվանդի հարազատը վիճել է, ծեծկռտուք է եղել․ բժիշկներից մեկը տուժել է
Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ
Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան