Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև

Երեկ Հանրային հեռուստաընկերության «Մեծ բանավեճ»-ի նկարահանման տաղավարում ծեծկռտուք է տեղի ունեցել քաղաքագետ Հարություն Մկրտչյանի և լրագրող Բորիս Մուրազիի միջև։ Հարություն Մկրտչյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով իր հետևորդներին հայտնել է, որ Բորիս Մուրազիի հետ վիճաբանությունը ավարտվել է բռունցքներով։

Բորիս Մուրազին «Հրապարակի» հետ զրույցում խոսելով կատարվածի մասին, ասել է․
«Ես այն կարծիքին չեմ, որ դա ծեծկռտուք էր, ուղղակի ես փորձել եմ այդ մարդու դաստիարակության պակասը լրացնել, ինչքանով դա ստացվեց, ցույց կտա ժամանակը։ Շատ մանրամասներ չհայտնեմ, սակայն ասեմ, որ նա անցավ մարդկային սահմանները, մի քանի անգամ զգուշացում ստացավ իմ կողմից, որ ես չեմ պատրաստվում իջնել այդ մակարդակին, սակայն նա շարունակեց դուրսպրծուկի վարքագիծը, և ես ստիպված եղա մի կարճ ժամանակով զբաղվել իր դաստիարակությամբ։ Եթերը նայողները կտեսնեն, թե ինչ է կատարվել, և կտան իրենց գնահատականը»։
Իսկ ինչպե՞ս դրսևորեցին իրենց Հանրայինի հաղորդավարները․ «Նրանց հետ կապված խնդիր չկա։ Ի՞նչ անեն այդ մարդիկ։ Անվտանգությունը միջամտեց, ամեն բան ավարտվեց։ Ենթադրում եմ, որ երբ հաղորդումը եթեր գնա, իրավապահները կզբաղվեն դրանով։ Ես խնդիր չեմ տեսնում։ Ես արել եմ այն, ինչ ցանկացած նորմալ մարդ կաներ։ Նա նույն բանը արել էր Վեհափառի եղբոր և նրա որդու դեպքում։ Գնաց այդ մարդկանց տան մոտ, սադրեց նրանց, ելույթ ունեցավ, և վերջում հաղորդում տվեց նրանց դեմ, գործ հարուցվեց։ 90-ականներին մի սովորույթ կար, մարդկանց գրպանը պլան էին գցում, սա էլ այս իշխանության անձնական «պլանն» է, որը գցում են տարբեր մարդկանց գրպանը»,- ասել է Մուրազին։

Latest

Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան
Կյանքից հեռացել է պետական և քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
Կոտայքի մարզում բախվել են «Nissan Tiida»-ն և «BMW X5»-ը․ 3 վիրավորներից 2-ն անչափահասներ են
Տիգրան Հարությունյանը (60 կգ) հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026 թվականի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին
Led Zeppelin–ի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ ելույթ կունենա Երևանում
«Նրան պետք էր ազատել աշխատանքից դեռ խորանի մոտ». Դուրովը ծաղրել է Nvidia-ի նախկին ղեկավարին
Դատավոր Մասիս Մելքոնյանը այս պահին ԲԴԽ-ում «կռիվ» է տալիս