Հայկական 130-ամյա գաղտնիք Թուրքիայի սրտում. մի դպրոցի պատմություն

Կոնիայի պատմության փոշոտ էջերից գտնված մի սեւ ու սպիտակ լուսանկար լույս է սփռում քաղաքի 130 տարի առաջ գործած կրթական հայտնի հաստատության վրա։ Այսպիսին տողերով է սկսել իր հրապարակումը Կոնիայի տեղական Yeni Meram կայքի խմբագիր Շերիֆե Քայան։

Հրապարակման մեջ նշվում է, որ Մարաշում ծնված, ԱՄՆ–ում կրթություն ստացած հայ մանկավարժ Հարություն Ջենանյանը, տեսնելով տարածաշրջանում հայերի կրթական կարիքները, 1892 թվականին Կոնիայում բացում է Ջենանյան հայկական դպրոցը (ինստիտուտ)։ Դպրոցի բացման համար գումար է հավաքում ԱՄՆ–ի իր մտերիմներից։

«Կարճ ժամանակում Ջենանյան դպրոցը վերածվեց քաղաքի ամենահայտնի կրթօջախներից մեկը։ Այն ոչ միայն դպրոց էր, այլ Կոնիայի բազմամշակութային կյանքի ամենակարեւոր վկաներից մեկը»,–նշել է խմբագիրը։

Նշենք, որ Հարություն Ջենանյանի մահից հետո դպրոցի ղեկավարումն ստանձնեց նրա գործընկեր Արմենակ Հայկազյանը, ով նահատակվեց Հայոց ցեղասպանության ժամանակ։

Ի հիշատակ Ցեղասպանության ժամանակ նահատակված Արմենակ Հայկազյանի, 1955 թվականին Բեյրութում հիմնադրվեց Հայկազյան համալսարանը։

Latest

Պաշտոնատար անձը քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու համար ստացել է 2,000 դոլար կաշառք. ՀԿԿ
Մեզ սպասում է տեղումնառատ և սառը նոյեմբեր. կանխատեսում
Զիրոյանը ներկայացրեց այն երգը, որը տարիներ առաջ նվիրել էր Իննա Խոջամիրյանին, բայց փոխված տարբերակով
Հայկական 130-ամյա գաղտնիք Թուրքիայի սրտում. մի դպրոցի պատմություն
2027 թվականին պետբյուջեի ծախսերը կկազմեն 4 տրլն 72 մլրդ դրամ
Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը
Բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման​
Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար
Հանցավոր խումբ ստեղծելու և ծանր հանցագործություններ կատարելու կասկածանքով 5 անձ է ձերբակալվել