Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը

Մեծ Բրիտանիայի բնակիչները շաբաթ լույս կիրակի գիշերն ականաըես են եղել վառ հյուսիսափայլի։ Կանաչ և կապույտ լույսերը լուսավորել են Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի երկինքը՝ դառնալով Հելոուինի տպավորիչ ավարտը, հաղորդում է BBC News-ը։

Դիտարկումներին նպաստել է եղանակի բարելավումը. ամպերն ու անձրևները աստիճանաբար տեղափոխվել են հարավ՝ պարզեցնելով երկինքը երկրի հյուսիսային շրջաններում։ Լուսանկարիչներն ու աստղագիտության սիրահարները կիսվել են արտասովոր բնական երևույթի լուսանկարներով։

Բրիտանական Met Office օդերևութաբանական ծառայության Տիեզերական եղանակի կենտրոնի տվյալներով, հյուսիսափայլը կարող է կրկին հայտնվել կիրակի երեկոյան։ Այն տեսնելու հավանականությունն առավել մեծ է Շոտլանդիայի հյուսիսում, ինչպես նաև Հյուսիսային Իռլանդիայում և Անգլիայի հյուսիսում։

Սակայն հյուսիսային շրջաններին մոտեցող նոր ամպամածության գոտին կարող է խանգարել դիտարկումներին։ Այն վայրերում, որտեղ երկինքը պարզ կմնա, հյուսիսափայլը դեռ տեսանելի կլինի, թեև ակնկալվում է, որ այն պակաս ինտենսիվ կլինի, քան Հելոուինի գիշերը։

Մասնագետների կանխատեսմամբ, երկուշաբթի օրվանից ակտիվությունն աստիճանաբար կնվազի։

Latest

Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը
Բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման​
Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար
Հանցավոր խումբ ստեղծելու և ծանր հանցագործություններ կատարելու կասկածանքով 5 անձ է ձերբակալվել
Կյանքով լի տղա էր մեր Տիգրանը. մահացած հայտնաբերված զինծառայողը Սևանից էր
«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ
Հայտնաբերվել է էվոլյուցիոն անցման նոր տեսակ, որն ընթանում է առանց զանգվածային անհետացման
Մինիվեն վատ ճանապարհների համար և էլեկտրական քրոսովեր՝ ամենագնաց անվադողերով. Toyota-ն կներկայացնի հինգ կոնցեպտ
Այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ