Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքը ևս 90 օրով երկարաձգելու մասին օրենքներ, հայտնում է Գերագույն ռադան։
Երկուշաբթի օրը ավելի վաղ Գերագույն ռադայի պատգամավորները կողմ էին քվեարկել ռազմական դրության և զորահավաքի 90 օրով երկարաձգմանը։
Ուկրաինայի խորհրդարանի կայքի համաձայն, երկու օրինագծերն էլ արդեն վերադարձվել են Ռադա՝ Զելենսկու ստորագրությամբ։
