Բաքուն ուշադրությամբ հետևում է խաղաղության համաձայնագրի աշխատանքների ավարտի մասին Երևանի հայտարարություններին, հայտարարել է Ջեյհուն Բայրամովը
«Հայ հասարակությունը պետք է ընդունի, որ խաղաղությունը կարևոր է ինչպես իր, այնպես էլ ադրբեջանական հասարակության համար: Ադրբեջանն իր բարի կամքն է դրսևորել Վաշինգտոնի գագաթնաժողովում: Մեր երկիրը նույնպես միակողմանի քայլեր է ձեռնարկում, որպեսզի բոլորը կարողանան տեսնել խաղաղ գործընթացի իրական արդյունքները: Սակայն ՀՀ-ում կան ներքին հարցեր: Մենք հետևում ենք գործընթացին»,- հայտարարել է Բայրամովը:
