«Ալեն Սիմոնյա՛ն, լավ կլիներ, որ ժամանակին՝ գոնե մի քանի ամիս հաճախած լինեիք մեր դպրոց մարզվելու». Գոռ Վարդանյան

Երեկ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը սոցցանցերի իր էջերում կոշտ քննադատության էր ենթարկել Գոռ Վարդանյանի ֆիլմերից մեկի մի կադրում հնչած արտահայտությունը, որում նշվում է․
«Կարողա՞ դու նիկոլական ես, կարողա՞ ասես Արարատը մերը չի»։
Ալեն Սիմոնյանն այդ կադրը տեղադրել էր իր սոցցանցի էջերում և ֆիլմում հնչող բառապաշարին համարժեք արտահայտություններով, այն է՝ «ով է էդքան պռախոդ տվել», «ԱՍԱ ИЗВИНИ», «գողական ռազբոռկա» և այլն, հեգնական տոնով քննադատում է Գոռ Վարդանյանի ֆիլմերը։

Սրան ի պատասխան, Գոռ Վարդանյանը գրել է.
«Ալեն Սիմոնյա՛ն, լավ կլիներ, որ ժամանակին՝ գոնե մի քանի ամիս հաճախած լինեիք մեր դպրոց մարզվելու, վսհատ եմ այլ դաստիարակություն կստանայք մեր դպրոցում և հիմա կկարողանայիք ձեզ հավասարակշռված պահել։
Գեղարվեստական ֆիլմը դիտեք մինչև վերջ, հասկացեք ֆիլմի իմաստը, մի լսեք ձեր կողքինների ասածները, նրանք ձեզ ծաղրում են, ինքնուրյուն մտածեք և մի տրվեք էժանագին մեթոդներին հաճոյանալու համար:
Խորհուրդս ձեզ, դուք պետական բարձր պաշտոն էք զբաղեցնում, խոսելուց առաջ մտածեք նոր արտահայտեք ձեր մտքերը»:

Latest

Մեկնարկեց «Երևանի նորաձևության շաբաթ 2026»-ը
«Արհեստական ​​բանականությունը կոչնչացնի մարդկությանը». աշխարհի վերջին պատրաստվող ամերիկացիների գաղտնի աշխարհում
Իսպանիայի ամենահարուստ կինը խնայողաբար է ապրում՝ չնայած Zara-ի միլիարդներին. Սանդրա Օրտեգայի գաղտնի կյանքը
Առևшնգման և ավազակության մեջ մեղադրվող անձը Իտալիայից հանձնվել է Հայաստանին
«Այրարատ» կինոթատրոնի գույքը հայտնվել է դատական գործընթացում․ ինչ է պահանջում դատախազությունը
«Ալեն Սիմոնյա՛ն, լավ կլիներ, որ ժամանակին՝ գոնե մի քանի ամիս հաճախած լինեիք մեր դպրոց մարզվելու». Գոռ Վարդանյան
«Ոտքս է ահավոր վիճակում, հուսամ՝ լավ կլինի». ArmLur.am-ը զրուցել է Անի Ավետիսյանի հետ
Երևանի 33 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի ուղևորի մատը մնացել է դռան արանքում ու վնասվել
Երազանքն իրականություն դարձավ. Տաթև Ասատրյանը փոքրիկ Նժդեհին բնակարան է նվիրել Էջմիածնում