Երգչուհի Տաթև Ասատրյանի և տաղանդավոր փոքրիկ Նժդեհի անկեղծ ու ջերմ ընկերությունը հերթական հրաշքն է գործել։ Տաթևն իրականացրել է Նժդեհի մեծագույն երազանքը՝ նրան և իր ընտանիքին նվիրելով սեփական բնակարան հենց Էջմիածին քաղաքում։
Ինչպես հայտնի է դարձել, փոքրիկի ամենամեծ ցանկությունն էր ապրել հենց Էջմիածնում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է երգչուհին նրան անձամբ տանում, ցույց տալիս բնակարանն ու հանձնում տան բանալիները՝ հայտնելով մեծ նվերի մասին: Այդ պահին փոքրիկը չափազանց հուզվել է ու սկսել է լաց լինել ուրախությունից:
Այս քայլով Տաթև Ասատրյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իր մեծ սիրտն ու հոգատարությունը բեմից դուրս փոխում են մարդկային կյանքեր՝ պարգևելով անսահման հույս ու ժպիտներ։
